Երիտասարդութիւնը Եկեղեցւոյ յոյսն է
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի Հայ Կաթողիկէ Երիտասարդաց խոմբի նախագա` Հ. Գառնիկ ծ.վրդ. Յովսէփեանի հրապարակած մէկ հաղորդագրութեամբ կը տեղեկացուի թէ «2017թ. յուլիսի 28-31-ը Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Աղաճանեան» կենտրոնում (Թորոսգյուղի հարևանութեամբ, նախկին «Մանուշակ» ճամբարի տարածք) տեղի կունենայ «Ազգային երիտասարդական օրեր-2017» միջոցառումը, որին կմասնակցի 139 երիտասարդ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Յունաստանի, Շուէտի հայ կաթողիկէ համայնքներից և Լեհաստանից: Միջոցառումը հոգևոր, մշակութային, հասարակական է՝ նպատակ ունենալով ամրապնդել հայ կաթողիկէ երիտասարդութեան միասնութիւնը, զարգացնել նրանց հոգևոր նկարագիրը, Մէկ Ընդհանրական Եկեղեցու պատկանելութեան և ազգային դիմագծի բարձր ինքնագիտակցութիւնը»
Միեւնոյն հաղորդագրութեան մէջ ապա կը նշուի թէ «Այս համազգային միջոցառման կազմակերպական բնոյթը շարունակութիւնն է Կաթողիկէ Եկեղեցու «Երիտասարդութեան համաշխարհային օրեր» միջազգային ուխտագնացութեան, որը կազմակերպւում է Հռոմի Սուրբ Աթոռի կողմից երեք տարին մէկ յաճախականութեամբ՝ աշխարհի տարբեր երկրների միլիոնաւոր երիտասարդների մասնակցութեամբ:
2016թ. Կրակովում կազմակերպուած Երիտասարդութեան համաշխարհային օրերին մասնակցեցին ամենաշատ թուով հայ կաթողիկէ երիտասարդներ (353 երիտասարդ): Ազգային երիտասարդական օրերը նոյն աւանդութեան շարունակութիւնն է՝ ազգային մասշտաբով»:
Հաղորդագրութեան աւարտին ապա ներկայացուած է «Ազգային երիտասարդական օրեր-2017» ծրագրի ժամանակացոյցը որուն մանրամասնութիւնները կարելի գտնել հետեւեալ հասցէի վրայ http://armenianchurchco.com/8919.html։
All the contents on this site are copyrighted ©. |