2017-07-25 09:29:00

Իր հոգին աւանդեց առ Հայր Մխիթարեան միաբան Հայր Դաւիթ վրդ. Ղազարեանը։


Անցեալ 19 Յուլիս 2017-ին իր հոգին աւանդեց առ Հայր Հոգշն. Հ. Դաւիթ վրդ. Ղազարեանը։ Հայր Դաւիթ ծնած էր 1960-ի փետրուար 3-ին Պէյրութի մէջ։ Մխիթարեան վանք մուտք գործած է 1975-ի նոյեմբեր 13-ին ու միաբանական ժամանակաւոր ուխտերը կատարած է 15 օգոստոս 1981-ին, մինչ մշտնջենաւոր ուխտերը կատարեց 15 օգոստոս 1984-ին։ Քահանայ ձեռնադրուած էտ 19 ապրիլ 1987-ին։

Հայր Դաւիթ ծառայած է հետեւեալ պաշտօններով.

1988-90թթ. Հ. Դաւիթը եղած է Սուրբ Ղազարի Ընծայարանի օգնական:

1990-92թթ.՝ Լիբանանի Ընծայարանի օգնական:

1992-97թթ.՝ Հռոմի Ընծայարանի մեծաւոր:

1997-2000թթ. եղած է Սուրբ Ղազարի մայրավանք:

2001-2006թթ. Հ. Դաւիթը վարած  է Լոս Անջելեսի Մխիթարեան Վարժարանի օգնականի ապա պատասխանատուի պաշտօնները:

2006թ.՝ ընդհանուր Առաջիկայ և Ընդհանուր Քարտուղար:

2009-2012թթ.՝ Լոս Անջելեսի Վարժարանի պատասխանատու

2013-15թթ.՝ Սուրբ Ղազարի ընծայարանի պատասխանատու:

2015-2017թթ.՝ Լոս Անջելեսի Վարժարանի պատասխանատու:

Ռատիովատիկանի հայկական բաժնի խմբագրական կազմը կը միանայ Հայր Դաւիթի մահը գուժող բոլոր հաւատացեալներուն ու անոր սիրելիներուն հայցելով Բազումողորմ Աստուծմէ որ հանգուցեալին հոգին ընդունի արդարներու շարքին։

Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի








All the contents on this site are copyrighted ©.