2017-07-08 12:07:00

Քահանայապետական անուանումներ


«Ռատիօ Վատիկան» Շաբաթ, 8 յուլիս 2017-ին, Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետ,  մարդկային համապարփակ զարգացման ծառայութեան ժողովի որպէս ենթաքարտուղարներ նշանակեց «Քոր Ունում» քահանայապետական խորհուրդի երբեմնի  ենթաքարտուղար՝ գերապայծառ Սեկունտօ Մունոզը. քահանայապետական  աստուածաբանական համալսարանի դասատու՝ Հայր Նիքոլա Ռիքարտին, ինչպէս նաեւ արդարադատութեան եւ խաղաղութեան քահանայապետական խորհուրդի երբեմնի ենթաքարտուղարուհի՝ տոքթ., Ֆլամինիա  Ճովանելլին։  








All the contents on this site are copyrighted ©.