2017-02-01 09:15:00

Հռոմ - Վատիկան. ''Վաթիլիքս 2'' գիրքի ներկայացում։


(Ռատիօ Վատիկան) Հինգշաբթի` 2 փետրուար 2017-ին, առաւօտեան 11,30-ին, Հռոմի  ''արտասահմանային մամլոյ'' գրասենեակի մէջ տեղի կ՛ունենայ ''Վաթիլիքս 2 – Վատիկանը մարդկային արդարութեան փորձի տակ'' գիրքի ներկայացումը, որուն հեղինակներն են Յիսուսեան Միաբան եւ Սուրբ Աթոռի մամլոյ գրասենեակի երբեմնի տնօրէն` հայր Ֆետերիքօ Լոմպարտի եւ Ռատիօ Վատիկանի իտալական բաժնի լրագրող Տիար Մասսիմիլիանօ Մենիքեթթի։

Գիրքը կը ներկայացնէ Վատիկանի մէջ կայացած դատական ընթացքը` հայող իտալացի լրագրողներու որոնք ապօրինի միջոցներով կարողացան ձեռք բերել ու հրապարակել վատիկանեան կարեւոր փաստաթուղթեր, վատիկանի մի քանի պաշտօնեաներու մեղսակցութեամբ։








All the contents on this site are copyrighted ©.