2017-01-24 10:29:00

Գերապայծառ Ֆերնանտօ Օքարիզ ընտրուեցաւ '' Opus Dei'' միաբանութեան առաջնորդ։


(Ռատիօ Վատիկան) Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը վաւերացուց Գերապայծառ Ֆերնանտօ Օքարիզի` '' Opus Dei'' միաբանական թեմի  առաջնորդի  ընտրութիւնը, որ տեղի ունեցաւ երկուշաբթի 23 Յունուար 2017-ին։ Ան կը յաջորդէ գերապայծառ Խավիէ Էջեվարրիայի որ անցեալ 12 դեկտեմբերին իր մահկանացուն կնքեց երկար հիւանդութենէ մը ետք։

72 ամեայ սպանացի գերապայծառ Օքարիզ` Աստուածաբանական ուսումը աւարտած է Հռոմի Քահանայապետական Լատերանեան համալսարանին մէջ ու Քահանայ ձեռնադրուած է 1971-ին։ Ան մինչեւ օրս կը վառէր` ''Opus Dei'' միաբանական թեմի  փոխանորդի պաշտօնը եւ իր այս ընտրութեամբ դարձաւ  Սուրբ Խոսեմարիա Էսքրիվայի` ' 'Opus Dei'' միաբանութեան հիմնադիրի երրորդ յաջորդը։








All the contents on this site are copyrighted ©.