2016-12-18 13:02:00

Նախագահ Սարգսեանին շնորհաւորական ուղերձը Ֆրանչիսկոս Պապին ծննդեան 80 ամեակին առթիւ։


(Ռատիօ Վատիկան) ՀՀ նախագահ Սերժ Սարգսեան շնորհաւորական ուղերձ յղած է Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին, անոր ծննդեան 80 ամեակին առթիւ։ Լուրը կը հաղորդէ ՀՀ Նախագահական Պալատի կայքէջը, ու ապա նշուած է թէ Նախագահը Սրբազան Քահանայապետին մաղթած է քաջառողջութիւն, ամենայն բարիք ու մեծագոյն յաջողութիւններ` աշխարհի մէջ խաղաղութեան ամրապնդման ի սպաս Սրբազան Քահանայապետին վճռական ջանքերուն համար։

''Դուք վայելում էք խորին յարգանք, մեծ համակրանք և բարձր հեղինակութիւն հայ ժողովրդի կողմից, ինչը առիթ ենք ունեցել զգալու 2016 թուականի յունիսին Հայաստան կատարած Ձեր այցի ժամանակ'' գրած է Նախագահը եւ աւելցուցած ''Ջերմութեամբ լի Ձեր այցը Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև միջպետական և միջեկեղեցական աւանդական բարեկամական յարաբերութիւնների պերճախօս վկայութիւնն է և համերաշխութեան կարևոր պատգամ այսօրեայ հակամարտող աշխարհին''։ 








All the contents on this site are copyrighted ©.