2016-12-13 11:13:00

Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական վարդապետութեան ուսուցումը՝Վրաստանի կաթողիկէ համայնքներում


Ինչպէս գիտէք, 2016 թ. մայիսին Վրաստանի Կարիտասը վերսկսեց ծխական համայնքների զարգացում  ծրագիրը, որի նպատակն է սոցիալական պայմանների բարելաւումը  ծխական համայնքներում՝ խթանելով Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական վարդապետութեան ուսուցումը և կամաւորականութեան գաղափարը՝ առաջացնելով վարքագծի փոփոխութիւն։ Յիշեցնենք, որ 2016 թուականի, յուլիսին տեղի ունեցաւ «ԾՀԽ»-ի առաջին ընդհանուր  վերապատրաստողական դասընթացը, որին մասնակցեց Վրաստանի երեք կաթողիկէ  (հայ, լատին և ասորի քաղդեական) համայնքների, ութը ծխերի խմբի առաջնորդները  թեման էր՝ «Ինչ՞ է Եկեղեցու Սոցիալական Վարդապետութիւն»-ը:

Այս հանդիպումից ամիսներ անց, ըստ  այս  նախագծի պայմանների, համակարգողները իւրաքանչիւր  առանձին-առանձին իր  համայնքների համար,  պէտք է անց կացնի ամփոփիչ- վերապատրաստողական,  հանդիպում-թրենինգ՝ նոյն թեմայի շուրջ, համայնքների մյուս ակտիվ երիտասարդների համար, որոնք հետագայում  կօգնեն հասնել նախագծի բուն նպատակին:

Առաջին ամփոփիչ հանդիպումը կազմակերպեց ծրագրի պատասխանատու Ալեքսանդր Բադոյանը՝   2016 թուականի  օգոստոսին, Նինոծմինդայի շրջանի Հեշտիա գյուղում,  որին մասնակցեցին  Թբիլիսիի, Ախալցիխեի և Նինոծմինդայի  Հայ Կաթողիկե համայնքների  երեսունից ավել ակտիվ երիտասարդներ։ Եկեղեցու վարդապետության մասին խոսեցին և երիտասարդների հարցերին պատասխանեցին հայ կաթողիկէ հոգևորականները:

Ամփոփիչ  հանդիպումներից հետո մենք  նորից սկսեցինք նախապատրաստուել  երկրորդ  ընդհանուր հանդիպմանը, որտեղ, նախագծի նպատակից ելնելով, թեման  ընտրուեց «Ինչ՞ է կամաւորականութիւն»-ը: Ներկայացուած էին ինչպէս թեմատիկ օրինակներ, անպէս է՝ Աստուածաշնչական դրուագներ, որոնք անմիջականօրէն կապ ունեն կամաւորութեան հետ։ Երիտասարդները ծանօթացել են  միջազգային այն կազմակերպութիւնների գործունէութիւնը (Միջազգային Կարիտասը, անդամ կարիտասները, Կարմիր Խաչը, Խաղաղութեան Կամուրջը և այլն) որոնք ունեն  զարգացած կամաւորական աշխատանք: Խօսուել է մեծագոյն քրիստոնեաների մասին, որոնք  կամաւորականութեան  վառ օրինակներ են ներկայացնում, ինչպիսիք են Մայր Թերեզա Կալկաթացին և Սուրբ Կամիլը։ Հանդիպումը  տեղի ունեցաւ Ախալցիխեում. մասնակիցների թիւը կազմում էր մօտ 40 անձ։

Երկրորդ ամփոփիչ վերապատրաստողական հանդիպումը անցկացուեց  առանձին՝ տարբեր համայնքներում՝ մասնակիցների զբաղուածութեան պատճառով: Թբիլիսիի հանդիպմանը մասնակցեց 20-ից աւել ակտիվ երիտասարդ  իսկ Նինոծմինդայի և Ախալցիխեի հանդիպումը մի փոքր ուշ անցկացուեց Ախալցիխեի շրջանի Աբաթղեվ գիւղում։ Այս անգամ հանդիպման ֆորմատի մեջ ձևափոխութիւն կատարվեց. աւելացուեց  փաստագրական ֆիլմի դիտում՝ «Մայր Թերեզայի նամակները», որը մեծ տպաւորութիւն թողեց մասնակիցների վրայ։

Երիտասարդներին իրենց խօսքն են ուղղել Հ. Միքայել վրդ. Խաչկալյանը, Տ. Անտոն քհն. Անտոնյանը, Տ. Պողոս քհն. Գրիգորեանը:

Քաղուած http://armenianchurchco.com/ կայքէջէն 

 








All the contents on this site are copyrighted ©.