2016-11-24 14:51:00

Արգենտինայի դեսպանը և հիւպատոսն այցելեցին Գիւրմիի Հայ Կաթողիկէ Սրբոց Նահատակաց եկեղեցի


2016թ. նոյեմբերի 24-ին Գիւմրիի հայ կաթողիկէ առաջնորդանիստ Սրբոց Նահատակաց եկեղեցի այցելեց ՀՀ-ում Արգենտինայի արտակարգ և լիազօր դեսպան պրն. Գոնսալո Ուրեոլաբեիտան և հիւպատոս պրն. Գուստավո Մերլոն: Նրանց ընդունեցին Գիւմրիի հայ կաթողիկէ ժողովրդապետ Արժ. Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչյանը, Փանիկի ժողովրդապետ Հոգշն. Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանը, Տ. Սահակ քհն. Աղեկյանը և Տ. Հովսեփ քհն. Գալստյանը:

Դեսպանի խօսքերով, ինքը մեծ փափագ ունէր այցելելու Հայաստանի հայ կաթողիկէ համայնքների կենտրոն Գիւմրիի Սրբոց Նահատակաց եկեղեցին՝ լինելով Արգենտինայի կաթողիկէ համայնքի ներկայացուցիչ և հայասեր: Դեսպանը և հիւպատոսը հետաքրքրուած էին հայ կաթողիկէ համայնքների հոգևոր կեանքով: Հոգևորականները պատասխանեցին նրանց հարցերին: Դեսպանը պատմեց Սրբազան Քահանայապետի՝ Հայաստան կատարած այցից իր տպաւորութիւնների մասին: Մտերմիկ զրոյցի ընթացքում հոգևորականները դեսպանին ու հիւպատոսին նուիրեցին փայտէ խաչքար և Վարդարանի պսակներ՝ որպէս հուշ հայ կաթողիկէ հոգևորականների հետ այս հաճելի հանդիպման:








All the contents on this site are copyrighted ©.