2016-10-26 10:38:00

Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը Պորտուգալիայում մասնակցել է արևելեան կաթողիկէ եպիսկոպոսների հանդիպմանը:


Արեւելեան կաթողիկէ  Եկեղեցիների եպիսկոպոսների ամէնամեայ հանդիպումը այս տարի տեղի ունեցաւ Ֆաթիմայում(Պորտուգալիա)՝հրաւէրով Լիսաբոնի, կարդինալ Մանուել Կլեմենտենի՝ Պորտուգալիայի եպիսկոպոսի համաժողովի նախագահի:

Այս հանդիպումը ուխտագնացութիւն էր դէպի Սուրբ Կոյսի սրբավայր Ֆաթիմա, որտեղ 1917թ. տեղի են ունեցել Սուրբ Կոյսի երևումները:

Հանդիպմանը մասնակցել են Արեւելեան կաթողիկէ եկեղեցիների տասնհինգ եպիսկոպոսներ, այդ թւում և՝ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը: Ներկայ են եղել նաև եպիսկոպոսներ նաև Արևմտեան Եւրոպայի երկրներից (Ֆրանսիա, Գերմանիա, Պորտուգալիա, Մեծ Բրիտանիա եւ Իսպանիա): Նրանք քննարկել են արևելեան կաթողիկէ համայնքներում արտագաղթեալների նկատմամբ հովուական խնամքի մարտահրաւէրները:

Հանդիպման ընդհանուր յայտարարութեան մէջ գրուած է.

«Ամբողջատիրական ռեժիմի փլուզումից յետոյ արեւելաեւրոպական երկրներում ակնյայտ է արեւելեան ծէսի կաթողիկէ փախստականների զանգուածային հոսքը: Նրանք նոր կեանք են սկսել արեւմտեան երկրներում: Լատինական ծիսակարգի արեւմտեան երկրներում նրանք թեև ընդունւում են գրկաբաց, բայց կանգնած են նոր մարտահրաւէրների առջև՝ մշակութային եւ եկեղեցական ինքնութեան պահպանման»:

Հանդիպմանը ներկայ է եղել նաև  Արևելեան կաթողիկէ եկեղեցիների ժողովի նախագահ կարդինալ Լեոնարտօ Սանդրին: Եպիսկոպոսները լսեցին տնտեսագիտական վերլուծութեան փախստականների ինտեգրման վերաբերեալ, մի ռումին ընտանիքի պատմութիւն և փախստական երեխաների հետ աշխատող մի ուսուցչի վկայութիւն: Հանդիպման ընթացքում քննարկուել է նաև փախստականների մայր եկեղեցիների և հիւրընկալող եկեղեցիների միջև յարաբերութիւնների ներկայիս բնոյթի և մարտահրաւէրների մասին: Այս մասին խօսել է Եւրոպայի կաթողիկէ եպիսկոպոսների համահաւաք դասի նոր նախագահը՝ Կարդինալ Անջելո Բանյասկոն (Angelo Bagnasco):

2016թ.հոկտեմբերի 23-ին հանդիպումն աւարտուեց միասնական Սբ. Պատարագով, որը մատուցուեց Ֆաթիմայի միջազգային կենտրոնի Բիւզանդական տաճարում, ձեռամբ Կիևի արքեպիսկոպոս Սվեատոսլավ Շեվչուկի: Սբ. Պատարագից յետոյ եպիսկոպոսներն անցան Ողորմութեան դրան կամարների տակով և աղօթեցին Քահանայապետի դիտաւորութեան  համաձայն:








All the contents on this site are copyrighted ©.