2016-09-30 11:46:00

Վրաստանում Հայ Կաթողիկէ եկեղեցին Ախալքալակի շրջան


Տուրցխ -Գտնվում է Ախալքալաքից ուղիղ գծով 17 կմ հիւսիս, ծովի մակերևոյթից 1740 մ բարձրութեան վրայ: Գյուղի մասին առաջին յիշատակութիւններից մէկը մեզ է հասել 1595 թ-ից: Գաւառի բազմաթիւ գիւղերի հետ մէկտեղ հայաթափ է եղել 18-րդ դարում եւ վերստին բնակեցուել 1830 թ.: 1918 թ.` թուրքական բանակի ներխուժման ժամանակ, շուրջ 900 բնակիչ ունեցող Տուրցխը փոխադրուել է Բորժոմի մերձակայքում գտնուող Ցիխիսջվարի գիւղ: Ամիսներ անց սովի եւ վարակիչ հոգեհիւանդութիւնի պատճառով հայրենի գիւղ կարողացել են վերադառնալ միայն 300 հիւծուած գիւղացիներ, որոնց գրեթէ կէսն էլ կարճ ժամանակում վախճանուել է Տուրցխում: Ներկայիս բնակիչների նախնիների հիմնական մասը փոխադրուել է Արտահան գաւառի Վել եւ շրջակայ գիւղերից (Գյոլեի հասարակութիւն) 1829-30 թթ.: Բացի Վելից, Տուրցխում հաստատուել են նաեւ այլ բնակավայրերից փոխադրուած հայեր։ 19-20-րդ դարերին վերաբերող վիճակագրական տուեալները ցոյց են տալիս, որ Տուրցխն իր բնակչութեան թուաքանակով Ջավախքի միջին գիւղերի շարքում էր. 1870թ.-260 բնակիչ, 2001-230: Սբ. Աստուծամօր հայ կաթողիկէ  եկեղեցին կառուցուել է 1856թ. և այսօր էլ գործում է։  Սբ. Աստուածամօր եկեղեցու հարաւային կողմում մինչեւ 1980-ական թուականների վերջերը պահպանում էր դեռեւս 1860-ական թուականներին գործած ծխական դպրոցի կիսաւեր շէնքը: Վերջինս եկեղեցու տարածքի բարեկարգման աշխատանքների ընթացքում քանդուել է: Սբ. Աստուածամօր հայ կաթողիկէ եկեղեցին կառուցուել է 1856 թ., ըստ 1892 թ. արձանագրութեան. ՙՈւնի մէկ ժողովրդապետական քարաշէն եկեղեցի, յանուն Ս․ Աստուածամօր, 1856 ամին, ծախիւք ծխականաց, վերանորոգեալ յամի 1894՚: Կառուցուած է համակ սրբատաշ քարով, կրաշաղախով: Ուշագրաւ է արեւելեան ճակատը` արտաքուստ ընդգծուած կիսաշրջանաձեւ խորանով: Արեւմտեան ճակատին ագուցուած են 15-րդ դարի արձանագիր ու գեղաքանդակ երկու խաչքար: 1915 թ. գիւղի ծխատէր քահանան էր տէր Յակոբ Գրիգորեանը: Եկեղեցու հարաւարեւելեան կողմում ամփոփուած են հայ-կաթոլիկ հոգեւորականների (տէր Ստեփան քահանայ Աւետիսեան, Յակոբ վարդապետ Էլազյան, տէր Մովսես Մովսիսեան, տէր Յովհաննէս վարդապետ Մովսիսեան) մարմինները: Ներկայումս եկեղեցին կանգուն է եւ բարեկարգ վիճակում: Տուրցխի հիւսիսային կողմում պահպանուել է հաւանաբար 13-14-րդ դարերով թուագրուող մի հիմնաւեր եկեղեցի: Հին գերեզմանոցը գտնւում է գիւղամիջում` պարսպուած հսկայ ժայռաբեկորներով: Հնավայրում պահպանուած անմշակ սալապատեցնելից զատ, կայ նաեւ հաւասարաթեւ, մեծ խաչաքանդակով հարդարուած 10-11-րդ դարերին բնորոշ մի բոլորաձեւ խաչքար: Երկրորդ գերեզմանոցը տարածւում է գիւղի հիւսիսային եզրին։

Գիւղի ժողովրդապետն է Հ Անդրէ Ծ Վրդ Յանեցկին։ Գիւղի բնակչութեան թիւը շուրջ 2300 հոգի։Ալաստան- Ալաստանը հիմնել են Էրզրումից գաղթած հայերը 1830 թուականին։ Ունի կեղեցի կառուցուած 1838թվականին կոչուած Վերափոխման։ Գիւղի բնակչութեան թիւը շուրջ 1400 հոգի։ Գիւղի ժողովրդապետն է Հ Անդրե Ծ Վրդ Յանեցկին։

Վարեւան - գիւղը գտնւում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 13 կմ հիւսիս-արևմուտք, ծ.մ. 1670-1690 մ բարձրութեան վրայ։ Գիւղում բնակւում է 211 ընտանիք։ Բնակչութեան ընդհանուր քանակը կազմում է 950 մարդ։ Վարևանի  դպրոցում սովորում է շուրջ 102 աշակերտ, դասաւանդում՝ 20 ուսուցիչ։ Գիւղը նշանաւորում է մի շարք պատմական յուշարձաններով, որոնցից են Սբ. Ղունկիանոս մատուռը, Սբ. Աստուածածին հայ կաթողիկէ եկեղեցին, որ կառուցուել է 1830թվականին, Արցախյան ազատամարտում զոհուած վարևանցի Պետրոս Աբաջյանի յիշատակը յաւերժացնող յուշահամալիրը։ Գիւղի ժողովրդապետն է Հ Անդրե Ծ Վրդ Յանեցկին։

Խուլգամո - Բնակիչներն զբաղւում են երկրագործութեամբ, անասնապահութեամբ և այգեգործութեամբ։ Գիւղում գործում են ութամեա դպրոց, գրադարան, ակումբ։ Կան երկու եկեղեցու աւերակներ, իսկ նոր եկեղեցին՝ Սուրբ Ստեփանոսը, կառուցուել է 1903—1907 թթ.-ին։ Բնակիչների նախնիները գաղթել են Արդահանի գաւառի Վել գիւղից, 1829 թ.-ին։ Նրանց մի մասը հաստատուել է Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գիւղում։ 1930 թ-ին Խուլգումոյի մի խումբ բնակիչներ բնակութիւն են հաստատել Նինոծմինդայի շրջանի Նոր Խուլգումո գիւղում։ Բնակչութեան թիւը շուրջ 1400 հոգի։ Գիւղի ժողովրդապետն է Հ Անդրե Ծ Վրդ Յանեցկին։

Կարտիկամ –գիւղը ունի միջնակարգ դպրոց (հիմնադրուել է 1886 թ.-ին), գրադարան, կինոկետ, բուժկետ, կապի բաժանմունք։ 1904 թ.-ին Ս․ Աստուածածին կառուցուած եկեղեցու մօտակայքում կա հին գերեզմանոց։ Բնակիչների նախնիները գաղթել են 1829—1830-ին, Արևմտեան Հայաստանի Արդահան գաւառի Վել գիւղից։ Մի քանի ընտանիք գաղթել են 1917-1920 թթ.-ին։ Մի մասը հաստատուել են Ախալքալաքի շրջանի Խուլգումօ գիւղում։ Բնակչութեան թիւը շուրջ 2500 հոգի։ Գիւղի ժողովրդապետն է Հ Անդրե Ծ Վրդ Յանեցկին։

Բավրա – գիւղի նախնիները եկել են 1829 թ-ին՝ Արդահանի նահանգից։  Գիւղի եկեղեցին կառուցուել է 1887թվականին, 2015 թուականին Տեր Գրիգոր աւագ քահանայի ջանքերով հիմնովին վերանորոգուել է և վերաօծումը կատարել է Հ Ռաֆայել Արքեպս Մինասեանը։ Ներկայումս եկեղեցին գործում է անխափան, ժողովրդապետն է Տէր Անտոն քհն Անտոնեանը։ Բանկչութեան թիւը շուրջ 1600 հոգի։

Կոկիա - գիւղը գտնւում է Սամցխե-Ջավախքի Ախալքալաք շրջանում՝ Ախալքալաքից ուղիղ գծով 18 կմ հիւսիս-արևմուտք, ծ.մ. 1760-1820 մ հարավարևելահայաց լեռնապարի արգաւանդ ու բարեբեր ստորոտում։ Գիւղում բնակւում է 128 ընտանիք։ Բնակչութեան ընդհանուր քանակը կազմում է 550 մարդ։ Գիւղն ունի գիւղական ակումբ և չունի գրադարան։ Կոկիայի  դպրոցում սովորում է շուրջ 45 աշակերտ, դասաւանդում՝ 15 ուսուցիչ։ Կոկիայում և մերձակայքում գոյութիւն են ունեցել 7 աւերակ եկեղեցիներ։ Դրանցից մէկը, որը գտնւում է գիւղի արևմտեան եզրին, տեղաբնակներին յայտնի է «Յամաջի ժամ» անուամբ և գրեթէ աւերակ է։ Գիւղամիջում պահպանուել են նաև  «Շտաբի ժամ» անուամբ յայտնի եկեղեցու հիմնապատերը։ «Զիարաթ», «Տարբողոզ», «Միրթազին չայիր» և «Չաթալ յողան» հնավայրերում են գտնւում մի շարք եկեղեցիների աւերակներ։ Գիւղում եկեղեցական արարողութիւները կատարում է գիւղացիների տանը Հ Անդրե Ծ Վրդ Յանեցկու հոգածութեամբ։

Նոր Խուլգամօ – Գիւղը գտնւում է Փարվանա լճի ձախ ափին, Նինոծմինդա քաղաքից 30 կմ հիւսիս-արևելք։ Հիմնադրուել է 1930 թ-ին։ Բնակչութիւնն հիմնականում զբաղւում է անասնապահութեամբ և երկրագործութեամբ։ Փարվանա լճին մօտ գտնուելու պատճառով ունէր զարգացած ձկնատնտեսութիւն։ Խորհրդային տարիներին բնակւում էին հայեր, ռուսներ և հոյներ: Հայերը եկել են Ախալքալաքի Խուլգումօ գիւղից։ Գիւղում եկեղեցական արարողութիւները կատարւում է գիւղացիների տանը Հ Անդրե Ծ Վրդ Յանեցկու հոգածութեամբ։ Բնակչութեան թիւը շուրջ 170 հոգի։

 

Ասպար – Գիւղը գտնւում է Փարվանա լճի ափին 2080 մետր բարձրութեան վրայ։ Հեռաւորութիւնը կենտրոնավայր Նինոծմինդայից կազմում է 40 կմ։ Լճից ոչ հեռու գտնւում է 12-13 դդ. թուագրուող կիսաքանդ եկեղեցի։ Գիւղի պատմական անունն էր Ասպանա, սակայն այն վերանուանած է եղել և ստացել է Ափարա անվանումը։

Ասփարան նշանաւոր է գիւղամիջի կիսաւեր եկեղեցով։ Ուղղանկյունաձև յատակագծով, համակ սրբատաշ քարով կառուցուած եկեղեցուց պահպանել են միայն հիւսիսային ճակատն ու խորանի որոշ հատուածները։ Արտաքին չափերնեն՝ 11,85 x 5,84 մ։ Եկեղեցու փլատակների մէջ ուշագրաւ է գեղարուեստական մշակումով աչքի ընկնող լուսամուտներից մէկի շրջանակի բեկորը։  Բնակչութեան թիւը շուրջ 160 հոգի։

 








All the contents on this site are copyrighted ©.