Ռիոյի «Մարականա» ստադիոնում տեղի է ունեցել 15-րդ Պարալիմպիկ խաղերի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի պատուիրակութիւնը, յայտնում է sport.news.am-ը:
Մրցումներին Հայաստանից կմասնակցեն 21-ամյա լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը եւ 30-ամյա ծանրորդուհի Գրետա Վարդանյանը: Նրանք հանդէս են եկել նաեւ 2012թ. Լոնտոնի Պարալիմպիկ խաղերում:
Ռիոյում Գրետա Վարդանյանը 55 կգ քաշային կարգում հանդէս կգայ սեպտեմբերի 10-ին, Գրետա Հովակիմյանը 50 մետր ազատ ոճում՝ սեպտեմբերի 10-ին, 100 մետր բրասում՝ սեպտեմբերի 11-ին:
All the contents on this site are copyrighted ©. |