2016-08-06 10:22:00

Հայկական Կարիտասը համագործակցում է պետական և հասարակական կառոյցների հետ


2016թ-ի օգոստոսի 2-ին Երևանում կայացաւ սոցիալական համագործակցութեան աջակցող ցանցի անդրանիկ համագումարը, որին մասնակցում էին ՀՀ սոցիալական ոլորտում գործող հասարակական կազմակերպութիւնների, հիմնադրամների, ցանցերի շուրջ 40 պատուիրակներ, այդ թւում և «Հայկական Կարիտաս»-ը՝ ի դէմս շահերի պաշտպանութեան պատասխանատու Տիգրան Պետրոսեանի:

Համագումարը նախագահում էր ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, նախագահութեան կազմում էին նաեւ «Հայկական Կարիտաս» Բարեսիրական ՀԿ-ի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսեանը, «Ունիսոն» ՀԿ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը եւ ՀՕՖ-ի Երեխաների կենտրոնի գործադիր տնօրէն Միրա Անտոնյանը:

Համագումարի ընթացքում հաստատուեց համագումարի աշխատակարգը, քուէարկութեան միջոցով ձեւաւորեց ութ անդամից բաղկացած համակարգող խորհուրդ: Խորհուրդը պէտք է համակարգի համագումարների հրաւիրման միջանկեալ ժամանակահատուածում սոցիալական համագործակցութեանն աջակցող ցանցի աշխատանքները: Այն կմշակի մէկ ամեայ գործունէութեան ծրագիր, որը կը նպատակաուղղվի սոցիալապէս խոցելի խաւերի կարիքների գնահատմանը, սոցիալական նոր խնդիրների բացայայտմանը, դրանց հաւաքագրմանը և լուծման արդիւնաւէտ մեխանիզմների մշակմանը:

 








All the contents on this site are copyrighted ©.