2016-07-08 09:20:00

Եռօրեայ դասընթաց՝ Սբ. Խորանի սպասաւորների համար


2016թ. յուլիսի 6-8-ը Գիւմրիի Հայ Կաթողիկէ Առաջնորդարանում և Սրբոց Նահատակաց առաջնորդանիստ եկեղեցում կազմակերպուեց եռօրեայ դասընթաց՝ Շիրակի մարզի հայ կաթողիկէ համայնքների Սբ. Խորանի սպասաւորների համար: Դասընթացը կազմակերպեց Գիւմրիի ժողովրդապետ Տ. Գրիգոր ավ.քհն. Մկրտչեանը, անցկացրեցին Հռոմի Լևոնեան հայկական վարժարանի սաները՝ Արամը, Միլադը, Ժաքը, նաև՝ Ղազախստանի կաթողիկէ ճեմարանի սան Մայիսը:

 Սպասաւորները առաւօտեան մասնակցում էին Սբ. Պատարագի արարողութիւններին, ապա՝ դասերին, որոնց ընթացքում ստանում էին գիտելիքներ՝ Եկեղեցու վարդապետութեան, Սբ. Խորհուրդների, ծիսակարգի վերաբերեալ, սովորում ճիշտ կատարել սպասաւորութիւնը Սբ. Պատարագի ժամանակ, երգել սարկաւագի աղօթքների բաժինը:

 Պէտք է ասել, որ մեծ անհրաժեշտութիւն կայ զարգացնելու սպասաւորների հմտութիւնները և գիտելիքները գիւղական համայնքներում: Անցեալ տարի նման դասընթաց կազմակերպուեց նաև Թորոսի «Աղաջանյան» ճամբարում: Դասընթացները կլինեն շարունակական:








All the contents on this site are copyrighted ©.