2016-06-18 08:30:00

Հայաստանում գործող հայ կաթողիկէ եկեղեցիների ցանկ։


(Ռատիօ Վատիկան) Շիրակի մարզկենտրոն Գիւմրի քաղաքում քարաշեն եկեղեցի է եղել նուիրուած Ս․ Աստուածածնի` կառուցուած 1845թվին։ Կիսաքանդ է եղել 1926թվակնի երկրաշարժից։ Ապա վերածուել բնակարանների, աղետալների համար։

2015 թուականի սեպտեմբեր 24ին պաշտօնապէս բացումը կատարուեց նորակառոյց Աթոռանիստ եկեղեցու կոչուելով Սրբոց Նահատակաց։ Ներկայումս Աթոռանիստը գործում է տևական, կա երկու հոգևորականներ և մէկ սարկաւագ, ովքեր կատարում են ամենօրեայ Ս․ Պատարագները, ժամերգական կարգը և այլ սրբազան արարողութիւնները և աղօթքներ։

Փանիկ գիւղում կայ քարաշէն եկեղեցի, նուիրուած Տիրամօրը, շինուած 1846թ, վերանորոգուած 1991-1993թվականներին։ Գիւղը ունի հոգևոր հովիւ մատուցւում են Ս․ Պատարագ ամեն կիրակի, և բաւարւում ժողովրդի հոգևոր պէտքերը։

Արևիկ գիւղում կայ քարաշէն եկեղեցի նուիրուած Ս․ Գրիգոր Լուսաւորչին, շինուած 1843թ, վերանորոգուած 1894թ ու վերջերս 1994ին, վերաբացուել է 1991թվականի յունուարի 6ին։ Ներկայումս գիւղը ունի հոգևոր հովիւ որը կը հոգայ ժողովրդի հոգևոր պէտքերը։

Ազատան գիւղում կայ քարաշէն եկեղեցի նուիրուած Ս․ Աստուածամօրը, շինուած 1859թ, վերանորոգուած 1998թ, վերաբացուել է 1998թվականի։ Ներկայումս գիւղը ունի հոգևոր հովիւ մատուցւում են Ս․ Պատարագ ամէն կիրակի։

Ձիթհանքով գիւղը ունի քարաշէն եկեղեցի, նուիրուած Ս․ Փրկչին, շինուած 1873թ, վերանորոգուած 1908թ․ին ու վերաբացուած 1999թվականին։ Ներկայումս գիւղը ունի հոգևոր հովի։

 

Աշոցքի տարածաշրջան

Արփենի գիւղում եղել է քարաշէն եկեղեցի, նուիրուած Ս․ Յովհաննէս Մկրտչին, շինուած 1903թ, համայնավարութեան տարիներին վերածուել է արհեստանոցի, ներկայումս կիսաքանդ է։ Գիւղում մատուցւում է Ս․ Պատարագ, շաբաթը մի անգամ, սկսած 2000թվականից, գիւղապետարանի շէնքում պատրաստուած առժամեայ մի մատուռում։

Մեծ Սեպասար գիւղում կայ քարաշէն եկեղեցի, նուիրուած՝ Ս․ Փրկչին։ Շինուած 1860թ նորոգուած ու վերաբացուած 1991թվականին։ 2012թվականին կառուցուել և օծուել է նոր քարաշէն խորանը և վերանորոգուել եկեղեցին։ Ներկայումս գիւղը ունի հոգևոր հովիւ մատուցւում են Ս․ Պատարագ ամէն կիրակի, և բաւարւում ժողովրդի հոգևոր պէտքերը։

Ղազանչի գիւղումում եղել է քարաշէն եկեղեցի նուիրուած Ս․ Փրկչին։ Շինուած՝ 1865թ, վերանորոգուած 1902թվականին։ Այժմ եկեղեցին կիսաքանդ է, իսկ կիրակնօրեայ Ս․ Պատարագներ և Ս․ Խորհուրդները մատուցւում են գիւղի մանկապարտէզի առժամեայ պատրաստուած մատուռում։

Սիզավետ գիւղում կայ քարաշէն եկեղեցի, նուիրուած Աստուածամօրը կառուցուած 1800ականերին, ներկայումս կիսաւեր։

Բավրա գիւղում կար կիսաւեր քարաշէն եկեղեցի, որ հիմնովին վերանորոգուել է և վերաբացուել 2011թվականին։ Ներկայումս գիւղը ունի հոգևոր հովիւ։

Սարագյուղ համայնքում կա քարաշէն եկեղեցի, նուիրուած՝ Ս․ Փրկչին։ Շինուած՝ 1866թվականին, ներկայումս կիսաւեր է։

Զովասար գիւղ նոյնպէս կա քարաշէն եկեղեցի կառուցուած 1800ակաների վերջին, սակայն ներկայումս կիսաքանդ է։

 

Լոռու մարզ

Տաշիր քաղաքում նախկին կինոթատրոնը վերածուել էր մատուռի, նուիրուած Ս․ Աստուածամօրը, քարաշէն։ Օրինապէս գործել է 1996թվականից։ 2013 թուականին հիմնովին վերանորոգուել է գմբեթներով հոյակերտ տաճարի վերածուելով։ Օծման արարողութիւնը նախագահել է Արևելեան Եկեղեցիների նախագահ վսեմաշուք ծիրանաւոր Լեոնարդո կարդինալ Սանդրին։

Մեծավան գիւղում կայ եկեղեցի, նուիրուած Ս․ Յովհաննէս Մկրտչին։ Եկեղեցին բաւականին հին է, վերանորոգուել է 1862թվականին, կիսաւեր է ներկայումս։ Գիւղի բարձունքում կա փոքրիկ մատուռ, որ օրինապէս գործել է 1999թվականից, վերանորոգուել է և վերաբացուել է 2014թվականից։

Նորաշեն գիւղում կառուցուել է հիմնովին նոր եկեղեցի 2014թվականին և այժմ գործում է կանոնաւոր։

Ընդհանուր առմամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի թեմում կայ դեռևս կիսաւեր 30ից աւել եկեղեցիներ և մատուռներ, որոնք սպասում են իրանց կարգի նորոգմանը, աւաղ հիմնական խնդիրը նիւթական միջոցների սղութիւնն է։

Թեմի ամբողջ տարածքում սպասաւորում են 27 հոգևորականներ, որոնցից 5 Տէր Հայր։ Թեմը ունի փոքր ընծայարան ապագայ ժառանգաւորներ, ովքեր յանձնուած են Երևանում Մխիթարեան վանատանը ծառայող Մխիթարեան Հայրերի խնամքին։ Իրենց համալսարանական ընթացքն են կատարում 5 ուսանողներ։








All the contents on this site are copyrighted ©.