2016-03-18 10:09:00

Հայաստանի Երերույք հնագիտական յուշարձանը Եւրոպայի 7 առաւել վտանգուած յուշարձանների ցանկում։


2016 թ. մարտի 16-ին Հաագա և Լուքսեմպուրգ քաղաքներում՝ Երերույք հնագիտական յուշարձանը և Անի Պեմզա գիւղը (Հայաստան), Տալինի Փաթառեյ ծովային բերդը (Էսթոնիա), Հելսինկի-Մալմի օդանաւակայանը (Ֆինլանտա), Դիեպի Քոլբերի բացուող կամուրջը (Ֆրանսիա), Կամպոս Հիոսը (Յունաստան), Էքստրեմադուրայի Սբ Անտոնիոս Պադուացու տաճարը (Իսպանիա) և Հասանքեյֆ հնագոյն քաղաքն ու նրա շրջակայքը (Թուրքիա) ճանաչուել են Եւրոպայի 2016 թուականի 7 առաւել վտանգուած յուշարձաններ: Այդ մասին Վենետիկում՝ ''Ատանեո Վենետոյում'' կայացած մամլոյ-ասուլիսի ժամանակ յայտարարել են ''Europa Nostra'' կազմակերպութիւնը և «Եւրոպականա ներդրումային բանկ ինստիտուտը» (EIBI): Այդ համատեքստում կկազմակերպուեն փորձա­գի­տական այցելութիւններ դէպի վերոնշեալ յուշարձանները և կմշակուեն գործողութիւնների ծրագրեր, որոնք կներկայացուեն մինչև տարեվերջ:

«7 առաւել վտանգուածների» ծրա­գրին, որպէս  ''Europa Nostra''-ի «Ժառան­գու­թեան ինտե­գրում» ցան­ցային նախա­գծի մի մասի, աջակցում է Եւրոպական միութեան «Ստեղծագործ Եւրոպա» ծրագիրը:

2013 թուականից սկսած, երբ մեկնարկեց «7 առաւել վտանգուածների» ծրագիրը, Եւրոպա Նոստրան և «Եւրոպական ներդրումային բանկ ինստիտուտը», հե­տևելով միջազգային մասնագէտների խմբի առաջարկութեանը, առաջին ան­գամ անցկացրեցին «Ժառանգութեան գոհարները» անուանակարգային մրցույթը, որի կարևոր պայման­ներից է ընտրուող յուշարձանի Եւրոպայի և համամարդկային նշանակութիւնն ու արժէքը:

Առաջին անգամ այդ մրցանակին արժանացաւ Վենետիկեան ծովածոցը (Իտալիա): Վենետիկեան ծովածոցը Միջերկրական ծովի Եւրոպայի ամենայայտնի և ամե­նա­կա­րևոր անցու­մային էկոհամարգերից մեկն է, որը կազմում է 550 քառ. կմ: Այն պաշտպանած է ԵՄ-ի օրէնսդրութեամբ և մի շարք ազգային օրէնքներով, իսկ 1987 թ-ից Վե­նետիկի հետ միասին ընդգրկուել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկում:

2016 թուականի 7 առաւել վտանգուած յուշարձաններն Եւրոպա Նոստրայի խոր­հրդի կողմից ընտրուել են 14  առաւել վտանգուած յուշարձանների ցանկից, իսկ վերջինս իր հերթին ձևաւորուել և ընտրուել էր պատմաբանների, հնագէտների, ճարտա­րա­պետ­ների, նախագծողների և ֆինանսական վերլուծաբանների կողմից: 








All the contents on this site are copyrighted ©.