2016-02-27 12:04:00

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը խոստանում է օգնել Կրակով մեկնող հայկական խմբին։


2016թ. փետրուարի 25-ին Երիտասարդութեան համաշխարհային օր-2016-ի ուխտագնացութեանը մեկնող հայկական խմբի նախագահ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանը և փոխնախագահ Գերպ. Հ. Ռաֆայել վրդ. Կրավչիկը հանդիպել են ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Jerzy Marek Nowakowski-ի հետ: Քննարկուել է խմբի մեկնման համար անհրաժեշտ վիզայի ստացման կարգի, օդանաւի տոմսերի և այլ ընթացակարգերին վերաբերող հարցեր: Դեսպանը խոստացել է, որ հայկական խմբի համար կհեշտացուեն շատ ընթացակարգեր, ինքն անձամբ կփորձի օգնել մատչելի տոմսերի ձեռքբերման հարցում, ինչպէս նաև կջանա օգտակար լինել ֆինանսական ռեսուրսների հայթայթման հարցում:








All the contents on this site are copyrighted ©.