2016-02-22 11:58:00

Առաջին Սբ. Հաղորդութեանն է պատրաստւում Փանիկի երեխաների յաջորդ խումբը։


Քրիստոսի Մարմինն ու Արիւնն առաջին անգամ ընդունելը կեանքի մեծագոյն տօներից է:

Փանիկի ժողովրդապետ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանը երեխաների յաջորդ խումբն է պատրաստում՝ ընդունելու առաջին Սբ. Հաղորդութիւնը: Վարդապետը այցելել է Փանիկի միջնակարգ դպրոց, հանդիպել տնօրէն Հովհաննես Կարապետյանի հետ և քննարկել աշակերտների հետ հանդիպումներ կազմակերպելու հնարաւորութիւնը: Տնօրէնը պատրաստակամութիւն է յայտնել ամեն կերպ աջակցելու վարդապետի հոգևոր ձեռնարկներին՝ ի նպաստ երեխաների հոգևոր աճման ու եկեղեցական կեանքում ակտիվ ներգրաւման:

Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Յովսէփեանը շրջել է հիմնականում 8-12 տարեկան աշակերտների դասարաններում, զրուցել նրանց հետ, հրաւիրել եկեղեցի՝ կանոնաւոր մասնակցելու պաշտամունքային արարողութիւններին, չմկրտուածներին խնդրել ծնողների հետ գալ եկեղեցի՝ Մկրտութեան պատրաստուելու, իսկ մկրտուածներին խնդրել է գալ պատրաստուելու առաջին Սբ. Հաղորդութեանը, որը պէտք է լինի երիտասարդ տարիների մեծագոյն տօներից մէկը: Առաջին Սբ. Հաղորդութեան օրը կլինի, հաւանաբար, մայիսին՝ Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի հանդիսապետութեամբ:

Վարդապետը ծրագրում է պարբերաբար այցելել դպրոց և տարբեր հոգևոր թեմաների շուրջ հանդիպումներ է ունենալու աշակերտների հետ:

Քաղուած armenianchurchco.com կայքէն








All the contents on this site are copyrighted ©.