2016-02-12 08:00:00

Մեքսիքօ – Հակիրճ Տուելաներ։


(Ռատիօ Վատիկան) 12 – 18 Փետրուար Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը առաքելական այցելութիւն կը կատարէ Մեքսիքօ։

Մեքսիքոյի բնակչութիւնը կը գերազանցէ 119 միլիոնը: Մեքսիքոն աշխարհի 11-րդ ամենախիտ բնակեցուած անկախ պետութիւնն է աշխարհի պետութիւններու մէջ և առաջինը սպանախօս երկիրներու մէջ։ Այն նաև Լատինական Ամերիկայի երրորդ ամենաբնակեցուած երկիրն է։

Մեքսիքոն դաշնային հանրապետութիւն է և վարչականօրէն բաժանուած է 31 նահանգներու և 1 մայրաքաղաքային ինքնավարութիւն ունեցող դաշնային Մեխիքօ շրջանի միջև։

Ներկայիս Մեքսիքոն Լատինական Ամերիկայի առաւել զարգացած երկրներէն է.

Մայրաքաղաք Մեխիքոն աշխարհի խոշորագոյն քաղաքներէն է, որտեղ կը զուգակցուի հին դարերու ու ժամանակակից ճարտարապետութիւնը։

Մեքսիքայի հիմնական բնակիչները մեքսիքացիներն են, որոնք ձևաւորուած են սպանացիներու, բնիկ հնդկացիներու, մասամբ՝ նաև ափրիկեցիներու միախառնման հետևանքով։ Պաշտօնական լեզուն սպաներէնն է, սակայն բնիկ ժողովուրդները՝ ացտեկները, մայաները, հուաստեկները և այլք, կը խօսին մայրենի լեզուներով և կը պահպանեն իրենց մշակութային առանձնայատկութիւնները։








All the contents on this site are copyrighted ©.