2016-01-11 12:28:00

Հայր Պետրոս Վրդ Եսայեան անուանուեցաւ Մոսկուայի Հայ Կաթողիկէների ժողովրդապետ:


Մոսկուայի նոր ժողովրդապետի անունը պաշտօնապէս յայտարարուեցաւ 2016թ. յունուար 6-ին՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդական տեղապահ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահյանի կողմից, յընթացս Սբ. Պատարագի, Մոսկուայի Անարատ Յղութեան Մայր Տաճարում, հայ կաթողիկէ հարիւրաւոր հաւատացեալների ներկայութեամբ:

Սբ. Պատարագը մատուցեց Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահյանը՝ առընթերակայութեամբ Մոսկուայի արդեն նախկին ժողովրդապետ Գերհ. Հ. Պետրոս ծ.վ. Պետրոսեանի և նորանշանակ ժողովրդապետ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանի:

Սուրբ Պատարագի արարողութեան ընթացքին,  Հայր Մեսրոպը ընթերցեց Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի նամակները՝ ուղղուած Գերհ. Հ. Պետրոս ծ.վ. Պետրոսեանին և Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանին, որոնցով յայտնում է իր որոշումները՝ ընդառաջելու Մոսկուայի ժողովրդապետի պաշտօնից հրաժարուելու մասին առաջինի խնդրանքին (առողջական խնդիրների պատճառով) և երկրորդին Մոսկուայի նոր ժողովրդապետ նշանակելու մասին:

Սբ. Պատարագի աւարտից յետոյ կատարուեց նաև ջրօրհնէքի արարողութիւնը: Հարիւրաւոր հաւատացեալների բազմութիւնը հրաժեշտ տուեց նախորդ ժողովրդապետին և ողջունեց նորին








All the contents on this site are copyrighted ©.