2016-01-11 09:26:00

Հայաստանի Տնտեսական աճը 2016-ին պիտի աւելնայ 2.2 տոկոսով. Համաշխարհային դրամատուն


Հայաստանի տնտեսական աճը 2016-ին պիտի աւելնայ 2.2 տոկոսով: Այս մասին, ըստ News.am-ի, ըսուած է Համաշխարհային Դրամատան` Արեւելեան Եւրոպայի եւ Կեդրոնական Ասիոյ վերաբերեալ կանխատեսումներուն մէջ: 2015-ին իբրեւ արդիւնք ՀԴ-ն Հայաստանի համար 2.5 տոկոս աճի կանխատեսում ըրած էր:

2016-2018 ՀԴ կանխատեսումներուն համաձայն` տնտեսական իրավիճակը պիտի բարելաւուի` Ռուսաստանի մէջ դրական միտումներուն զուգահեռ: 2017-ին կ՝ակնկալուի 2.8 տոկոս աճ, իսկ 2018-ին` 3.0 տոկոս աճ: Դեկտեմբերի կանխատեսումներուն համեմատ` 2016-ի կանխատեսումները չեն փոխուած, իսկ 2017-ին 0.1 տոկոսով աճած են:

Նշենք, որ 2015-ի գումարավարկային քաղաքականութեան ծրագիրին համաձայն` ՀՀ ԿԴ-ը 2015-ի իբրեւ արդիւնք կանխատեսած է ՀՆԱ 3.2-3.9 տոկոս աճ:








All the contents on this site are copyrighted ©.