2015-12-10 11:59:00

Վատիկանի մէջ Ինը Կարդինալներու 12-րդ ժողովը։


(Ռատիօ Վատիկան)  10 -12 դեկտեմբեր 2015-ին, Առաքելական Պալատին մէջ գումարուած է Քահանայապետի անմիջական խորհրդատու Ինը կարդինալներու 12-րդ ժողովը, որուն իր մասնակցութիւնը կը բերէ նաեւ Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը անոնց հետ միասին խորհրդածելու եւ քննարկելու Եկեղեցւոյ հայող հարցերը ու Եկեղեցւոյ կառոյցներու բարենորոգումները։

Յայտնենք թէ այս խորհուրդը ստեղծուեցաւ Ֆրանչիսկոս Քահանայապետի կամքով եւ առաջին ժողովը գումարեց 1-3 հոկտեմբեր 2013-ին, ապա երկրորդը 3-5 դեկտեմբեր 2013-ին հուսկ 2014 տարուայ ընթացքին գումարուեցան 5 նիստեր եւ 2015-ին եւս այլ հինգ նիստեր։ 

Աշխատանքային նիստերը չսկսած Ժողովական կարդինալները, հինգշաբթի 10 դեկտեմբերի առաւօտեան, մասնակցեցան Ֆրանչիսկոս Քահանայապետին Տոմուս Սանթա Մարթայի մէջ մատուցած սուրբ պատարագի արարողութեան.

 








All the contents on this site are copyrighted ©.