2015-12-04 09:03:00

Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը 2016թ. կստանձնի նաև Վրաստանի Կարիտասի նախագահութիւնը


Արհ. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանը 2016թ. Յունուար 4-ից կստանձնի նաև Վրաստանի Կարիտասի ընդհանուր նախագահութիւնը, ի հաւելումն Հայկական Կարիտասի նախագահութեան, երկու տարի ժամկէտով, տարածաշրջանի միւս կաթողիկէ եպիսկոպոսների հետ ռոտացիոն կառավարման վերաբերեալ պայմանաւորուածութեան համաձայն: Վրաստանի Կարիտասի առաքելութեան տիրույթն ընդգրկում է հայ կաթողիկէների, լատին ծէսով վրացի կաթողիկէների և քաղդեական ծէսով քաղդեացի կաթողիկէների: Վրաստանի հարաւային շրջանում Կարիտասի գործունէութեան հիմնական թիրախային խումբը հայերն են:

Վրաստանում Կարիտասի առաքելութեան մասին զրուցեցինք Վրաստանի Կարիտասի գործադիր տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար Ուիմ Փիլզի (Wim Piels) հետ, ով 2015թ. դեկտեմբերի 3-ին Երևանում հանդիպեց Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասեանի հետ: Փիլզը Նիդեռլանդներից է, նուիրեալ կաթողիկէ, աշխատել է տարբեր երկրներում գործող Կարիտասի հաստատութիւններում: Հանդիպման ընթացքում քննարկուել են Վրաստանում Կարիտասի ներկայ և հետագայ ծրագրերը: 2016թ. Վրաստանի Կարիտասը նախատեսում է Թբիլիսիում կազմակերպել մէկ շաբաթուայ դասընթաց՝ երիտասարդ նախաձեռնողների (animator) պատրաստութեան համար.

«Հիմնական նպատակն է՝ ունենալ աւելի ակտիվ երիտասարդներ, ովքեր կը ներգրաւեն  բարեգործութեան և սոցիալական արդարութեան համար պայքարում, պատրաստել նրանց՝ լինելու աւելի ակտիվ այս ոլորտներում՝ օգտագործելով իրենց ունեցած հնարավորութիունները: Շատ համայնքներ սոցիալապես անապահով են: Հնարաւոր չէ զարգացնել մարդկանց, նրանք պէտք է իրենք զարգանան: Կարող ենք օգնել նրանց մտածել հետևեալի շուրջ.«Ո՞վ եմ ես: Ի՞նչ կարող եմ անել համայնքիս համար՝ որպէս քրիստոնեայ, որպէս կաթողիկէ»».ասաց Ուիմ Փիլզը:

 

Ինչպէս նախատեսւում է, Քահանաները դասընթացներին մասնակցող երիտասարդ նախաձեռնողներին կը ծանօթացնեն Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական վարդապետութեանը, որը կօգնի նրանց իրենց մտայղացումները և հետագայ գործունութիւնը համայնքներում կառուցել՝ կեանքի կոչելով Եկեղեցու վարդապետութիւնը: Նախաձեռնողները բոլորը կլինեն կաթողիկէներ, բայց իրենց համայնքներում կաշխատեն տարբեր հարանւանութիւնների հարող երիտասարդների հետ: Ուիմ Փիլզը յատկապէս կարևորում է երիտասարդների ծանօթութիւնը Կաթողիկէ Եկեղեցու վարդապետութեանը:

 

Վրաստանի Կարիտասի գործունէութեան հիմնական ուղղութիւնները նման են Հայկական Կարիտասի որդեգրած ուղղություններին և արտայայտում են Միջազգային Կարիտասի սկզբունքները՝ համաձայն Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական առաքելութեան: Ըստ այդմ, իրականացւում են ծրագրեր՝ առողջապահական (տնային խնամք, վերականգնող ական կենտրոններ, շարժական բուժ սպասարկում), սոցիալական (անվճար ճաշարաններ, ապաստանարաններ՝ աբ օթևանների համար), երիտասարդական (երեխաների ցերեկային խնամքի կենտրոններ, աշխատանք՝ փողոցում յայտնուած երեխաների հետ), համայնքային զարգացման ծրագրեր (խմելու ջրի, ոռոգման ջրի համակարգերի ապահովում, գիւղացիական տնտեսութիւնների աջակցութիւն), արտակարգ իրավիճակներում յայտնուած մարդկանց օգնութիւն և այլն:

 








All the contents on this site are copyrighted ©.