2015-11-25 10:07:00

ԵՀՕ-2016թ. նախապատրաստական հանդիպումները համայնքներում.Փանիկ


Ինչպէս պարբերաբար տեղեկացնում ենք, հայ կաթողիկէ երիտասարդների համար տարբեր համայնքներում կազմակերպւում են հանդիպումներ, քննարկումներ՝ ի պատրաստութիւն 2016թ. յուլիսին Կրակովում տեղի ունենալիք Երիտասարդութեան համաշխարհային օր եկեղեցական իրադարձութեանը, որը տևելու է մէկ շաբաթ: Նպատակը տարբեր երկրների կաթողիկէ երիտասարդութեանը հնարաւորութիւն ընձեռելն է՝ հանդիպելու Սրբազան Քահանայապետին ու աղօթելու նրա հետ միասին, միմեանց հետ շփուելու, միասնաբար Տէր Յիսուս Քրիստոսի պատուիրանների ու մեզ շնորհած խորհուրդների մասին խորհրդածելն է՝ ի խնդիր ներքին հոգևոր մարդու շինութեան:

 Թորոսգյուղի «Աղաջանյան» ճամբարում 2015թ. ընթացքում կազմակերպուած 4 միասնական հանդիպումներից յետոյ նախապատրաստական աշխատանքները շարունակւում են առանձին համայնքներում՝ ժողովրդապետների նախաձեռնութեամբ և ծրագրերով, քանի որ ձմռան ամիսներին միասնական բազմամարդ հանդիպումներ կազմակերպելը ճամբարում բարդ է:

 Նոյեմբերի 22-ին Փանիկում հանդիպում է կազմակերպել տեղի ժողովրդապետ Գերպ. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը, մօտ մէկ տասնեակ երիտասարդների հետ, ովքեր Փանիկի նոր ձևաւորող երիտասարդական միութեան կորիզն են և ովքեր իրենց շուրջն են համախմբելու այլ երիտասարդների ևս:

 Հայր Գառնիկը երիտասարդներին ներկայացրել է Սրբազան Ֆրանցիսկոս Քահանայապետի ուղերձը՝ ԵՀՕ-2016-ի առիթով և խօսել ուղերձում շօշափուող կարևոր թեմաների ու պատգամների մասին, որոնք պէտք է օգնեն երիտասարդութեանը լաւ ըմբռնել ԵՀՕ խորհուրդն և Եկեղեցում աշխարհական երիտասարդութեան առաքելութեան բնոյթը: Վարդապետը խօսել է երիտասարդների անելիքների մասին, որպէսզի պատշաճ ձևով պատրաստուեն այդ կարևոր իրադարձութեանը:

Քաղուած http://armenianchurchco.com/ կայքէն








All the contents on this site are copyrighted ©.