2015-11-14 10:06:00

Զոհուել է՝ ԼՂՀ սահմանը պաշտպանելիս


Ինչպէս յայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Պաշտպանութեան նախարարութեան մամլոյ ծառայութիւնը, 2015թ. նոյեմբերի 12-ին  ԼՂՀ Պաշտպանութեան բանակի հարաւային զօրամասերից մէկի մարտական յենակէտում, ժամը 21-ի սահմաններում, հակառակորդի գնդակից զոհուել են երկու ժամկէտային զինծառայողներ՝ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.): 

Վահէ Վանոյանը Շիրակի մարզի Արևիկ գիւղի բնակիչ է, կաթողիկէ ընտանիքի զաւակ: Դեկտեմբերի 17-ին լրանալու էր Վահեի ժամկէտային երկամեայ ծառայութեան ժամկէտը և նա վերադառնալու էր տուն: Հարազատները պատմում են, որ մօտ մէկ ամիս առաջ Վահեն պարգևատրուել է մեդալով՝ մարտական արիութեան համար: Այդ առիթով նրան տրուել է 10-օրյա արձակուրդի իրաւունք, որից նա չի ուզեցել օգտուել՝ ասելով, որ ընդամէնը մէկ ամիս է մնացել զօրացմանը: Բայց, ցաւօք, նա զոհուեց հայրենիքի հանդէպ իր պարտքը կատարելիս և չհասաւ զօրացրման երջանիկ օրուան: Վահեն Արևիկի Կաթողիկէ պատանեկան միութեան անդամ էր, ջերմեռանդ ու նուիրեալ հաւատացեալ:

Գիւմրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում նոյեմբերի 15-ին մատուցուելիք Սուրբ և Անմահ Պատարագը նուիրված կլինի Վահե Վանոյանի յիշատակին: Սբ. Պատարագի աւարտից յետոյ կը կատարուի նաև հոգեհանգստեան կարգ:

Մեր խորին ցաւակցութիւններն ենք յայտնում Վահէի ընտանիքին և Արևիկի համայնքին:

 








All the contents on this site are copyrighted ©.