2015-11-05 08:44:00

Քահանայապետական առաքելութիւնը դէպի Քենիա, Ուկանտա եւ Կեդրոնական Ափրիկէ։


(Ռատիօ Վատիկան) Յառաջիկայ նոյեմբերի 25 -30 Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը հովուական այցելութիւն պիտի կատարէ Ափրիկեան երեք երկիրներուն` Քենիա, Ուկանտա եւ կեդրոնական Ափրիկէ։

Քենիա

Քենիայի   հանրապետութիւնը կը գտնուի  Արևելեան Ափրիկէյի մէջ։

Քենիայի Մայրաքաղաքն  է ''Նայրոպին''։Պետական լեզուներ անգլերէն, սուահիլին։

Նախկին բրիտանական գաղութ Քնեիան այսօր կը հանդիսանայ Արևելեան Ափրիկէյի ամենաարագ զարգացող երկրներէն մէկը։ Ան  Մեծ Բրիտանիայէն իր անկախութիւնը  ձեռք բերած է` 1963-ին դեկտեմբերի 12 -ին։ 

Քենիան ունի 45,546,000 բնակչութիւն եւ  580,367 Քմ²  տարածութիւն։  Հայերէն թարգմանուած Քենիա կը նշանակէ «ջայլամներու տարածք»։ Քենիայի մայրաքաղաք Նայրոպին կը համարուի աշխարհի ամենաթանկ քաղաքը։ Ներկայիս նախագահն է Մվայի Կիբակին։ 

Քենիայի բնակչութեան աւելի քան 78 %-ը քրիստոնեայ է։ Բողոքականութիւնը  45% + Կաթողիկէութիւնը  33% + Իսլամ  10% Բնապաշտութիւն   10% + Այլ կրօններ  2% ։  Քենիայի մէջ բարձր զարգացած է զբօսաշրջութիւնը։

Ուկանտա

Ուկանտա (պաշտօնապէս՝ Ուկանտայի Հանրապետութիւն), Արևելեան Ափրիկէի պետութիւն մըն է։ Երկրի բնակչութեան 99% ափրիկեցի են։  ԺԴ դարուն Ուկանտայի տարածքը ստեղծուած  է ''Բուգանդա'' պետութիւնը, որը 1890 եղած է Մեծ Բրիտանիայի գաղութ և կոչուած Ուկանտա։ Անկախութիւնը ձեռք բերուած է 1962 հոկտեմբեր 2-ին։  Մեծ քաղաքներն են մայրաքաղաք Կամպալան, Ջինջան, Մպալեն։ Տնտեսութեան հիմքը գիւղատնտեսութիւնն է։

Կենտրոնական Ափրիկէի Հանրապետութիւն

Կենտրոնական Ափրիկէի  Հանրապետութիւնը սահմանակից է Քամերունին, Քոնկոյին, Սուտանին և Չատին։ Տարածքը կազմուած է 622,984 քմ2։ Անկախութիւն ձեռք բերուած է 1960 թուականի օգոստոսի 13-ին։ Կենտրոնական Ափրիկէի Պետական  լեզուներն են՝ ֆրանսերէն և Սանգոն։

Մայրաքաղաքն է՝  Պանկի։ Բնակչութեան (4,709,000) 70% քրիստոնեայ են մինչ 15% իսլամ։








All the contents on this site are copyrighted ©.