2015-10-20 09:56:00

Կարդինալ Մարթինի երկխօսութեան մեծ ուսուցիչ։


(Ռատիօ Վատիկան) ''Մարդը ու եպիսկոպոսը, իր համերաշխ ոճով, երկխօսութեան միշտ բաց ու Ս. Գիրքի սիրակէզ կարող է պատկերացնել կեանք մը նշանակութեամբ զեղուն  ու եղբայրական համակեցութեամբ հարուստ'', կը գրէ ֆրանչիսկոս Քահանայապետը կարդինալ  Քարլօ Մարիա Մարթինիի  ''ոչ հաւատացեալներու աթոռը'' գիրքին յառաջաբանին մէջ։

Կարդինալ  Քարլօ Մարիա Մարթինի` 1987-ին հիմնած է ''ոչ հաւատացեալներու Աթոռը'' որուն  կէտնպատակ եղած է խորհրդածել հաւատալու կամ  չհաւատալու դրդապատճառներու մասին։ Սրբազան Հայրը յառաջաբանին մէջ կը  գրէ որ կարդինալը այն համոզումը ունեցաւ որ քրիստոնեայ հասարակութիւնը ի վիճակի է սատարել քաղաքացիական ընկերութեան բարգաւաճումին, բարոյական ու մարդաբանական մարզերուն մէջ։ Կարդինալ Մարթինի եղաւ երկխօսութեան մարդ հովուական թէ հոգեւոր գետնի վրայ, աշխատելով ստեղծել միսիոներական եկեղեցի մը եւ ի յայտ դնելով Աւետարանի տիեզերական պատգամը՝ աղբիւր լոյսի ու ներշնչումի բոլոր մարդոց։

Կարդինալ Մարթինի մեծ ընտանութիւն ունէր Աստուծոյ խօսքին եւ այդ պատճառաւ մեծ հեղինակութեամբ կը քարոզէր ու կը դասաւանդէր Ս. Գիրքը։ Ուստի Կարդինալ Մարթինի գրութիւններու հրատարակութիւնը բարեբեր ու շահաւէտ է, կարող է օգնել մեր ալեկոծ աշխարհին` անոր ներշնչելով  կեանք մը նշանակութեամբ ու եղբայրութեամբ հարուստ։                                                                                                                                                                                                                                                             








All the contents on this site are copyrighted ©.