2015-09-28 10:54:00

Գրիգոր Պետրոս Ի Էջմիածնում ներկայ է եղել Միւռոնօրհնէքի արարողութեանը


2015թ. սեպտեմբերի 27-ին` Վարագայ Ս. Խաչի տօնին, հանդիսապետութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցաւ Միւռոնօրհնէքի արարողութիւնը:

Սրբազան արարողությանը իրենց եղբայրական մասնակցութիւնն էին բերել Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս 20-րդը, Հռոմի Սրբազան Պապի ներկայացուցիչներ Վսեմաշուք Կարդինալ Լեոնարտօ Սանտրին և պապական նուիրակ արքեպս. Մարեկ Սոլչինսկին, այլ քոյր եկեղեցիների բարձրաստիճան ներկայացուցիչներ (Ղպտի Ուղղափառ Եկեղեցու, Ասորի Ուղղափառ Եկեղեցու, Հնդիկ Մալաբար Եկեղեցու, Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Յոյն Ուղղափառ Պատրիարքութեան, Անտիոքի և Համայն Արևելքի Պատրիարքութեան, Ռուս Ուղղափառ Եկեղեցու, Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու, Ռումանիայի Ուղղափառ Եկեղեցու, Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու, Չեխիայի Ուղղափառ Եկեղեցու, Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցու, Ասորի Կաթողիկէ Եկեղեցու, Հայ Կաթողիկէ Եկեղեցու, Անգլիկան Եկեղեցու, Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցու, Սան Էջիդիո համայնքի և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի պատուիրակներ):

Ստորև՝ ըստ Հայ Առաքելական Եկեղեցու տեղեկատւութեան հրապարակման:

Ներկայ էին նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Յարությունյանը, Հայոց Եկեղեցու Նուիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, թեմակալ առաջնորդներ ու թեմական պատուիրակություններ, Գերագոյն հոգևոր խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամաւորներ, ՀՀ կառավարութեան անդամներ, ազգային բարերարներ, մշակոյթի և գիտութեան գործիչներ և Հայաստանից ու աշխարհասփիւռ համայնքներից ժամանած բազմահազար ուխտաւոր հայորդիներ:

Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու կեանք այս կարևոր պատմական իրադարձութեանը Հայոց Եկեղեցու հոգևոր դասին և համայն հայ ժողովրդին աղօթակից էին ն ու ներկայացուցիչները:

Արարողութիւնն սկսուեց երեկոյեան ժամը 17:00-ին: Տէրունական աղօթքից յետոյ Հայրապետական հանդիսաւոր թափորը Մայր Տաճարի Իջման Ս. Սեղանի առջևից շարժուեց դէպի Մայր Աթոռի` Ս. Տրդատ արքայի անունը կրող Բաց Խորանը: «Խորհուրդ խորին» և «Ուրախ լեր» շարականների երգեցողութեան և Մայր Տաճարի զանգերի աւետաբեր ղողանջների ներքոյ, խաչերի և խաչվառների առաջնորդութեամբ, ուխտաւորների ծափողջոյնների ուղեկցութեամբ Ամենայն Հայոց Հայրապետը, օրհնելով ներկայ ժողովրդին, ամպհովանի ներքոյ ուղեկցուեց դէպի Բաց Խորան:

Վեհափառ Հայրապետի ընթերականերն էին Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանը և Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսեանը:

Մայր Տաճարի երգչախումբը «Հրաշափառ» շարականի հանդիսաւոր կատարումով Բաց Խորանի մատոյցներում դիմաւորեց Հայրապետական թափորին, ապա միասնական Տէրունական աղօթքով սկսուեց Մեռոնօրհնութեան խորհրդաւոր արարողութիւնը:

Սկզբում «Որ զշնորհս» շարականի երգեցողութեան ներքոյ բուրվառակիրները խնկարկեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխաւորած եպիսկոպոսաց դասը և Սրբալոյս Միւռոնի կաթսան, ապա Հին ու Նոր Կտակարաններից հատուածներ և Ս. Միւռոնին նուիրուած աղօթքներ ընթերցուեցին:

Աւետարանից յետոյ հնչեց «Բաց մեզ Տէր» շարականը, որի ժամանակ խորան հրաւիրեց Միւռոնի կնքահայր տիար Հայկ Տիտիզյանը, ով Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Յակոբեանի հետ միասին բացեց Ս. Միւռոնի կաթսան:

Այնուհետև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը Միւռոնի կաթսայի մէջ հեղեց ծաղկանց նիւթը և բալասանը, որից յետոյ ձեռամբ Նորին Սրբութեան կաթսայի մէջ լցուեց նաև Անթիլիասում օրհնուած նոր Միւռոնը, որ Վեհափառ Հայրապետին էր մատուցել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը:

Սրբազան Աւանդութեան համաձայն` «Առաքելոյ աղաւնոյ» շարականի երգակցութեան ներքոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեռոնաթափ աղաւնիով կաթսայի մէջ հեղեց նաև հին Միւռոնը` նորին փոխանցելով Ս. Գրիգոր Լուսաւորչի ձեռքով օրհնուած սրբալոյս Միւռոնի զօրութիւնը: 

Նորին Սրբութիւնն օրհնեց նոր Միւռոնը, տեառնագրեց և խառնեց նաև Կենաց Փայտի մասունքով խաչով, Աստուածամուխ Ս. Գեղարդով և հայոց հաւատքի հայր Ս. Գրիգոր Լուսաւորչի Աջով։

Այնուհետև Նորին Սրբութիւն Գարեգին Բ Կաթողիկոսը իր պատգամն ուղղեց ներկաներին և համայն հայութեանը: Իր խօսքում, անդրադառնալով Միւռոնի դերին՝ ազգապահպանութփան և ազգային միասնութեան համատեքստում՝ Վեհափառն ասաց հետևեալը.

«Սուրբ Միւռոնն իր հոգեղէն զօրութեամբ հաւատքի զէնք եղաւ նաև 100 տարի առաջ Հայոց Ցեղասպանութեանը զոհ դարձած մեր ժողովրդի զաւակների համար, ովքեր յաղթող նահատակներ եղան՝ պահելով իրենց հաւատարմութիւնն առ Աստուած ու առ հայրենին: Եղեռնահար մեր ժողովուրդը մյուռոնադրոշմ հաւատքով վերապրեց Ցեղասպանութիւնը, յաղթեց մահին: 100-ամյա մեր ուղին եղաւ վերածննդի ուղի, և այսօր մեր անկախ պետականութեան հովանու ներքոյ ազգային զարթօնքի նոր հորիզոններ են լուսաւորւում: Մեր նոր օրհնեալ կեանքի լուսաբերութեամբ նորաեփ այս Միւռոնը՝ օրհնուած Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նուիրական տարում, նաև՝ մեր սրբացյեալ նահատակների բարեխօսության հայցով, կոչում ենք ՀԱՂԹՈՒԹփԱՆ ՄԻՒՌՈՆ՝ հաւատով, որ այն հաւատացեալների հոգիներին դրոշմելու է մեր սուրբ նահատակների, Տիրոջ բոլոր վկաների և հայրենյաց պաշտպան մեր նախնեացսհոգու արիութիւնն ու անպարտ ոգին:

Սիրելիներ, արժևորենք մեր Միւռոնը որպէս Միւռոն սրբացեալ կեանքի, Միւռոն վերազարթօնքի, որպէսզի հոգևոր նորոգութեամբ, մեր արդար կեանքով ու ողորմած գործերով շարունակենք վերելքի մեր ուղին: Արժևորենք մեր Միւռոնն իբրև շաղախ ազգային միասնականութեան, որպէսզի կարող լինենք յաղթահարել մեր կեանքի դժուարությունները, փարատել հոգսերն ու նեղութիւնները: Այսօր, երբ աշխարհը լի է տագնապներով, մարդկային կեանքեր խլող հակամարտութիւններով՝ յատկապէս Մերձաւոր Արևելքում, ուր անասելի տառապանք և կորուստներ են կրում նաև մեր ժողովրդի զաւակները, երբ խաթարուած է անդորրը մեր հայրենիքի սահմաններում, և տակաւին արդար վճիռ չի ստացել մեր ժողովրդի իրաւունքների ճանաչումը, հրամայական է ամուր միասնականութեամբ զօրացնել մեր հայրենիքը, որ լինի ապաւէնը համայն մեր ժողովրդի խաղաղ ու ապահով կեանքի, մեր արդար դատի յաղթանակի և ոգեշնչող ուժը՝ ազգային զարթօնքի»:

Քաղուած http://www.armenianchurchco.com/ կայքէջէն








All the contents on this site are copyrighted ©.