2015-09-26 15:16:00

Վսեմաշուք Կարդինալ Սանտրին այցելել է Սբ. Էջմիածին։


2015թ. սեպտեմբերի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կաթողիկէ Եկեղեցու Արևելեան Եկեղեցիների ժողովի նախագահ Կարդինալ Լեոնարտօ Սանտրիին: Վսեմաշուք Կարդինալ Սանտրին Հայաստան է ժամանել՝ նախագահելու Գիւմրիի Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ առաջնորդանիստ եկեղեցու օծման արարողութիւնը, ինչպէս նաև՝ մասնակցելու Սբ. Էջմիածնում սեպտեմբերի 27-ին տեղի ունենալիք Միւռոնօրհնէքի արարողութեանը:

Ողջունելով Արևելեան Եկեղեցիների ժողովի նախագահին` Գարեգին Բ Կաթողիկոսը նշել է, որ վերջինիս այցը Էջմիածին վկայութիւնն է Հայ Առաքելական և Հռոմի Կաթողիկէ Եկեղեցիների եղբայրական յարաբերութիւնների:

Հանդիպմանն անդրադարձ է կատարուել Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով Հռոմի Ֆրանչիսկոս Սրբազան Պապի կողմից 2015թ. ապրիլի 12-ին Վատիկանի Ս. Պետրոսի տաճարում մատուցուած Սբ. Պատարագի արարողությանը:

Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը մաղթել է, որ մի եկեղեցական գործակցութեան մէջ սերն ու զօրակցութեան ոգին շարունակեն մշտապէս ուղեկից լինել Քրիստոսի Եկեղեցուն:








All the contents on this site are copyrighted ©.