2015-08-26 09:59:00

''Laudato Si'' շրջաբերական թուղթը ''կանաչ'' շրջաբերական չէ։


(Ռատիօ Վատիկան) Գերապայծառ Marcelo Sanchez Sorondo` ատենադպիրը գիտութեանց քահանայապետական Կաճարին, Չիլիի  մամուլին հետ ունեցած ելոյթով անցեալ 23 Օգոստոս 2015ին քննադատած է այն բանաձեւը որ կ՛որակէ ֆրանչիսկոս Քահանայապետի ''Laudato Si'' շրջաբերական թուղթը որպէս ''կանաչ'' շրջաբերական թուղթ մը։ Քահանայապետին համար այս բանաձեւը տհաճ է- ըսած է Ան -  քանի այս շրջաբերական թուղթը կը շօշափէ  ընկերային նիւթեր, կը խօսի ընկերային արդարութեան մասին։ Սրբազան Պապին համար շրջաբերական թուղթը կը պաշտպանէ համայն արարչագործութիւնը` մարդը եւ բնութիւնը։    








All the contents on this site are copyrighted ©.