2015-06-25 08:31:00

Պրեշիայի Քարիթասի ներկայացուցիչները հանդիպել են Տ. Ռաֆայէլ արք. Մինասեանի հետ։


2015թ. յունիսի 21-ին Իտալիայի Պրեշիայի Քարիթասի մի խումբ ներկայացուցիչներ այցելել էին Հայաստան:

Նրանք հանդիպել են Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ  Բարձշն. Տ. Ռաֆայէլ արքեպս. Մինասեանի հետ և քննարկել Հայաստանում սոցիալական և գիւղատնտեսական ծրագրերի իրականացման կարելիութիւնները:

Պրեշիայի Քարիթասի ներկայացուցիչները մասնաւորապէս հետաքրքրուած են Հայաստանի գիւղերում հողագործութեան և անասնապահպանութեան զարգացման նոր անհնարաւորութիւնի ստեղծմանն ուղղուած ծրագրերի մշակմամբ, օրինակ՝ գիւղացիական փոքր տնտեսութիւններին միկրովարկաւորման միջոցով: Այս նպատակով նրանք մտադիր են Քարիթասում աշխատող հայ երիտասարդների համար յատուկ դասընթացներ կազմակերպել և պատրաստել նրանց, որպէսզի կարողանան Հայաստանում ներդրել միկրովարկաւորման այնպիսի համակարգ, որը համապատասխանի տեղի առանձնայատկութիւնների և բարձր արդիւնաւէտութիւն ունենայ:








All the contents on this site are copyrighted ©.