2015-05-20 11:24:00

Համամիութենական հանդիպում ԱՄՆԻ ''Georgetown'' համալսարանին մէջ։


(Ռատիօ Վատիկան) ԱՄՆԻ  ''Georgetown'' համալսարանին մէջ­, 21- 24 մայիս 2015-ին, տեղի կ՛ունենայ համամիութենական հանդիպում որուն բնաբանն է` ''Վատիկանեան Բ ժողովը. յիշել  ապագան''։

Աշխատանքներուն պիտի միջամտեն ի մէջ այլոց կարդինալ Թոռան`  նախագահը միջ կրօնական քահանայապետական խորհուրդին, կարդինալ Քասփեր`  երբեմնի նախագահը քրիստոնեաներու միութեան քահանայապետական խորհուրդին եւ  կարդինալ Թակլէ Մանիլայի առաջնորդ ու միջազգային Քարիթասի նորընտիր նախագահը։








All the contents on this site are copyrighted ©.