2015-02-20 11:06:30

Հայերը Ուկրաինայի մէջ


(Ռատիօ Վատիկան) Հայերը Ուկրանիա բնակած են արդեն ԺԱ դարուն Կիևի մէջ։ Աւելի ուշ հայկական մեծ համայնքներ հաստատուած են Լւով, Կամենեց-Պոդոլսկ։ ԺԵ- ԺԸ դարերուն հայկական գաղութներ հիմնուածն են Իվանո-Ֆրանկովսկ և այլուր։ Հայերը զբաղած են արհեստներով, առևտուրով, երկրագործութեամբ։ Անոնք ունեցած են ներքին ինքնավարութիւն եւ դատարաններ։ Կառուցած են բնակելի շէնքեր, եկեղեցիներ, դպրոցներ, ռազմական ամրութիւններ, ջրմուղներ, հիմնած հիւանդանոցներ, տպարաններ, գրադարաններ ու թատրոն։
Շատ հայեր մասնակցած են ուկրանիայի ժողովրդի ազգային-ազատագրական պայքարին։ ԺԶ դարուն անոնք մտած են կազակական զօրամիաւորումներու մէջ և կռուած թուրք-թաթարական ասպատակիչներու դէմ։ Հայերը երկար ժամանակ կարողացած են պահպանել իրենց ազգային նկարագիրը։ Սակայն օտար միջավայրն աստիճանաբար ձուլած և կլանած է զանոնք։ Թուրքական լուծն իր հերթին սասանեց արդեն նկատելիօրէն թուլացած գաղութի հիմքերը։ 1988 թ-ի Սպիտակի երկրաշարժէն ետք և 1990-ական թուականներուն մի քանի հազար հայաստանցիներ բնակութիւն հաստատած են ծովեզերեայ քաղաքներու մէջ աշխուժացնելով հայ ազգային կեանքը։
Ուկրանիայի գրեթէ բոլոր մեծ քաղաքներու մէջ հիմնուած են հայկական մշակութային ընկերութիւններ, եկեղեցիներ, դպրոցներ եւ հայերէնի ուսուցման խմբակներ։
Ներկայիս Ուկրանիայի մէջ կը բնակին շուրջ 130 հզ. հայ, ոչ պաշտօնական տուեալներու համաձայն հայերը Ուկրանիայի մէջ կը կազմեն 400.000 մարդ։ Կը բնակին հիմնականօրէն Կիև (40.000), Օդեսիա եւ Խրիմ քաղաքներու մէջ։ Կը գործեն 23 հայկական եկեղեցիներ և 2 մատուռ, ամենօրեայ և կիրակնօրեայ դպրոցներ, կը հրատարակուին<<Արագած, Մասեաց աղաւնի>> հայկական թերթերը եւՍուրբ Խաչ հանդէսը։ 2001 թ-ին ստեղծուած է Ուկրանիայի հայերու միութիւնը։ Ուկրանիայի մէջ կառուցուած է 6 հայկական նոր եկեղեցի ։








All the contents on this site are copyrighted ©.