2014-12-06 10:32:33

Հայաստանի Հայ Կաթողիկէ թեմին մէջ Քահանաների ժողով՝ ի նախապատրաստութիւն 2015թ


2014թ. դեկտեմբերի 4-ին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէ առաջնորդարանում Գերշն. Տ. Ռաֆայէլ Արք. Մինասեանը հրաւիրեց թեմում ծառայող քահանաների և միանձնուհիների ժողով: Նպատակը 2015թ. թեմում կատարուելիք աշխատանքների բնոյթի, ուղղուածութիւն, խնդիրների, նոր ծրագրերի մասին խօսելն ու քննարկելն էր՝ միասնութեան, անկեղծ համագործակցութեան հոգիով: Սրբազան Հայրը շեշտել է հոգևոր ծառայութեան ընթացքում արտաքին միջամտութիւնների վատ հետևանքներից խուսափելու անհրաժեշտութիւնը. չպէտք է թոյլ տալ, որ դրանք վնասեն միասնականութեանը և «օտարացնեն մեզ մեր իսկ տան մէջ: Ոչ ոք չպէտք է մեզ աւելի շատ սիրի, քան՝ մենք միմեանց՝ ի սպաս ողջ հայութեան»ասել է Սրբազան Հայրը: 2015թ. հոգևոր առաքելութեան կարևոր մաս է լինելու մեծ ուշադրութիւն դարձնելը ընտանիքի կազմաւորմանը և ամրապնդմանը՝ հաւատացեալների հետ անհատական աշխատանքի, հոգևոր զրոյցների միջոցով:







All the contents on this site are copyrighted ©.