2014-12-05 08:27:36

Մամլոյ Ասուլիս ներկայացնելու Ֆրանչիսկոս Քահանայապետի 2015-ի խաղաղութեան պատգամը` ''Այլեւս ոչ թէ ստրուկ այլ եղբայրներ''։


(Ռ.Վ. 5 դեկտեմբեր 2014) Յառաջիկայ 10 դեկտեմբեր 2014-ի կէսօրին` Սուրբ Աթոռի Յովհաննէս Պօղոս Բ անուան սրահին մէջ տեղի կ՛ունենայ մամլոյ ասուլիս ներկայացնելու Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետին 2015-ի` խաղաղութեան համաշխարհային օրուայ առթիւ ( 1 Յունուար 2015) հրատարակած պատգամը որուն խորագիրն է ''Այլեւս ոչ թէ ստրուկ այլ եղբայրներ''։
Մամլոյ Ասուլիսին ընթացքին ելոյթ կ՛ունենան Արդարութիւն եւ Խաղաղութիւն քահանայապետական խորհուրդի նախագահը կարդինալ Փիդէր Թուրքսոն, խորհուրդի քարտուղար գերապայծառ Մարիօ Թոզօ եւ խորհուրդի անդամ Տոքթ Վիթթորիօ Ալպերթին։








All the contents on this site are copyrighted ©.