2014-11-29 14:16:38

Սուլթան Ահմետի - Կապոյտ մզկիթը


(Ռ.Վ. 29 նոյեմբեր 2014) Սուլթան Ահմետի մզկիթը, ճանաչուած ինչպէս կապոյտ մզկիթ, Ստամբուլի ամենակարեւոր մզկիթներից մեկն է։ Կառուցուել է 1609-1617 թթ,Կոստանդնուպոլսի մեծ պալատի մնացորդների վրայ, սուլթան Ահմեդ առաջինի կողմից, օսմանեան կայսրութեան ամենակարեւոր պաշտամունքի վայրը դառնալու նպատակով։ Սուլթանն այստեղ ունէր սեփական պատշգամ ուր կարող էր բարձրանալ ձիով։ Կառուցման կազմակերպման մանրամասները բծախնդրօրէն նկարագրուած են ութ հատորների մէջ որոնք այժմ պահւում են ''Թոփկապէի'' գրադարանին մէջ։ Մզկիթի անունը կապուած է 21.043 թուրքական թրծակաւէ սալիկների հետ ներառնուած պատերի եւ գմբեթի մէջ։ Պատերը,սիւները եւ կամարները ծածկուած են ''Իզնիկի'' (անտիկ Նիկեաի) յախճապակիներով ,որոնք զարդարուած են կապոյտից դէպի կանաչ անցնող տօներով։ Սրանք 260 պատուհաններից ներթափանցող լոյսով լուսաւորուելով աղօթասրահը, ազդեցիկ իրականութիւն են հաղորդում։
Կապոյտ մզկիթը միակն է, որ վեց մինարէդ ունի (որոնք սովորաբար չորսն են)։ Սրան գերազանցում է միայն ''Քա պա ի'' մզկիթը` Մեքքայում, որն ունի եօթ մինարէդ։
Ահմետ առաջինը, որ մեծամոլութեամբ էր տառապում, չկարողանալով հաւասարել գեղասքանչութեամբ սուլթան Սուլէյմանի մզկիթին եւ ոչ ել Այա Սոֆիային, հրամայում է ճարտարապետին մինարէդները ոսկուց կառուցել, սակայն ճարտարապետը սխալ է հասկանում Սուլթանի հրամանը (ալթի) վեց հասկանալով (ալթին) ի փոխարէն, որը ոսկի է նշանակում։
Աղբիւրները անվերապահօրէն վկայում են այս կառոյցի մասնաւորապէս եւ օսմանեան կայսրութեան ընդհանրապէս, ամենահռչակաւոր ճարտարապետի` Սինանի հայազգի լինելու մասին։








All the contents on this site are copyrighted ©.