2014-11-12 08:36:27

''Habemus Papam'' ձայնասկաւառի ներկայացում։


(Ռ.Վ. 12 նոյեմբեր 2014) Վատիկան, Սուրբ Աթոռի մամլոյ գրասենեակի Յովհաննէս Պօղոս Բ. սրահին մէջ, Հինգշաբթի, նոյեմբեր 13-ի առաւօտեան ժամը 11.30ին, պիտի ներկայացուի ''Habemus Papam'' ձայնասկաւառը, որ արտադրուած է ''Deutsche Grammophonի'' կողմէ, եւ կը պարունակէ 2013ի ''Conclavի – Պապընտիր կարդինալական ժողով''­ բոլոր ծիսակատարութիւններուն երաժշտութիւնը, կատարողութեամբ ''Sistina'' Քահանայապետական Դպրաց Դասի։ Ներկայացումը պիտի կատարուի խմբավար Massimo Palombellaյի կողմէ։
Մամլոյս ասուլիսի ընթացքին ելոյթ պիտի ունենան՝ Կարդինալ Ճանֆրանքօ Ռավազի, նախագահ Քահանայապետական Մշակոյթի Խորհուրդին. Մասսիմօ Փալոմպելլա` Խմբավար եւ Տնօրէն Քահանայապետական ''Sistina'' Դպրաց Դասին,
Հ. Ֆետերիքօ Լոմպարտի, Տնօրէն Ռատիօ Վատիկանի եւ Տք. Միրքօ Քրաթթորէ, Տնօրէն Միջազգային Դասական երաժշտութեան բաժանմունքին։







All the contents on this site are copyrighted ©.