Ֆիլմ՝ նուիրուած Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Կարդինալ Աղաճանեան» պատանեկան ճամբարին։
Լոյս է տեսել մի ֆիլմ որը պատմում է Հայ Կաթողիկէ Եկեղեցու «Կարդինալ Աղաճանեան» պատանեկան
ճամբարի մասին: Ճամբարը, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների
առաջնորդ` Գերշն. Տ. Ռաֆայէլ Արքեպս. Մինասեանի օրհնութեամբ, կազմակերպել է Տ. Գրիգոր
աւագ քահանայ Մկրտչեանը, արդեն 5-րդ անգամ՝ Հայաստանի, Վրաստանի կաթողիկէ համայնքների
11-16 տարեկան պատանիների համար: Այս տարի ճամբարին մասնակցեց մօտ 300 պատանի, յուլիսի
21-ից օգոստոսի 14-ը, երկու հերթափոխով, Շիրակի մարզի Թորոսգյուղ համայնքի հարևանութեամբ:
Ճամբարի կազմակերպմանը ֆինանսապէս աջակցել են գերմանական Renovabis և Kirche in Not բարեսիրական
կազմակերպութիւնները: