2014-09-12 10:13:03

''Էմիլի Արեգակ'' կենդրոնի երեխաներին անակնկալ այց մատուցեց Ավստրիայի արտ.գործ. նախարար Սեբաստիան Կուրցը։


Սեպտեմբերի 9-ին, Հայկական Քարիթասի Կիւմրիում գտնուող նորակառույց ''Էմիլի Արեգակ'' սահմանափակ կարողութիւններով երեխաների խնամքի կենդրոն էին այցելել Ավստրիայի արտաքին գործերի նախարար` Սեբաստիան Կուրցը, Ավստրիական Քարիթասի հայաստանեան ծրագրերի պատասխանատուները, Շիրակի մարզպետը, կիւմրիի քաղաքապետը և այլ հիւրեր, ովքեր ընկերակցում էին Սեբաստիան Կուրցին:
Ինչպես յայտնի է, Էմիլի Արեգակ կենտրոնի շինարարութիւնը հովանաւորում են Ավստրիական Քարիթասը, Ավստրիայի կառավարութիւնը և ավստրիացի բարերարներ: Կենդրոնում ավստրիացի հիւրերին ողջոյնի և շնորհակալական խօսք է ասել Հայկական Քարիթասի նախագահ, Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ` Գերշն. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասեանը:
Ավստրիացիները ծանօթացել են շինարարութեան ընթացքին, զրուցել Արեգակ ցերեկային խնամքի կենդրոնի շահառու սահմանափակ կարողութիւններով երեխաների հետ, ովքեր կազմելու են նորակառույց Էմիլի Արեգակ կենտրոնի շահառուների հիմնական կորիզը:
Արտգործնախարար Կուրցը կենդրոնին նուիրել է մի կտրոն, ըստ որի մօտ ապագայում կենտրոնը Ավստրիայից նուէր կը ստանայ յատուկ սարքաւորումներ '''ֆիզիոթերապիայի'' համար: Փոխարէնը կենդրոնի երեխաներն արտգործնախարարին նուիրել են իրենց ձեռքերի պատկերներով լուսանկարների մի ''ալբոմ'' և անկեղծօրեն զրուցել նրա հետ: Արտգործնախարար Կուրցը առանձնակի ջերմութեամբ շփուել է սահմանափակ կարողութեամբ երեխաների հետ, բաւարարել նրանց հետաքրքրութիւնը:
Էմիլի Արեգակ կենդրոնի շինարարութիւնը սկսուել է 2013թ. հոկտեմբերին և նախատեսւում է աւարտուել 2014թ. դեկտեմբերին, որից հետոյ Արեգակ կենտրոնի խնամքից օգտուող մօտ 30 երեխաները և կենտրոնի աշխատակազմը կը տեղափոխուեն նոր կառույց: Շինարարութիւնը շատ արագ է ընթանում շինարարական նոր ''տեխնոլոգիաների'' կիրառման շնորհիւ:
Էմիլի Արեգակ կենտրոնում նախատեւում է ցերեկային խնամք կազմակերպել մինչև 16 տարեկան մօտ 100 բազմակի հաշմանդամութեամբ երեխաների համար: Ցերեկային խնամքն իր մեջ կներառի ''ֆիզիոթերապիա, արտթերապիա, երաժշտական թերապիա, զանազան հմտութիւններ զարգացնող դասընթացներ, հոգեբանական աջակցութիւն և սոցիալական ինտեգրմանը նպաստող խորհրդատուութիւն, միջոցառումներ ոչ միայն հաշմանդամ երեխաների, այլև նրանց ընտանիքների անդամների համար:
Քաղուած` armenianchurchco.com կայքէջէն։








All the contents on this site are copyrighted ©.