2014-08-31 10:37:12

Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասեանի ցաւակցական նամակը Ֆրանչիսկոս Պապին։


Անցեալ Օգոստոսի 19-ին, Արկենտինայում արկածի հետևանքով, Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետի ընտանիքի երեք անդամների մահուան կապակցութեամբ, Քահանայապետին իր ցաւակցական նամակն է ուղարկել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ` Գերշն. Տէր Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասեանը:
Թեմի առաջնորդը իր նամակին մէջ գրեց.
Նորին Սրբութիւն, խոր ցաւով իմացայ գոյժը ճակատագրական պատահարի, որը խլեց Ձեր ընտանիքից երեք անմեղ հոգիներ: Սիրեցեալ Քահանայապետ, ես ևս իմ թշուառ աղօթքներով և Սբ. Պատարագի զոհով գալիս եմ միանալու նրանց հոգիների համար և Ձեր զարմիկի ապաքինման համար, առ Աստուած բարձրացուած աղօթքներին:
Իմ թեմի (Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելեան Եւրոպայի) հայ կաթողիկէները ու բոլոր հոգևորականները ևս
միացան աղօթքներին և նոյն դիտաւորութեամբ յառաջիկայ կիրակի, Սբ. Պատարագներ կմատուցեն:
Սրբազան Հայր, առիթից օգտուելով՝ հայցում եմ Ձեր առաքելական օրհնութիւնը Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու առաքելութեան համար:

Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասեան։








All the contents on this site are copyrighted ©.