2014-05-31 10:01:04

Նոր սուրբերու հռչակման համար Կարտինալական ժողով ։


Յառաջիկայ 12 յունիս 2014-ին, Վատիկանի Առաքելական Պալատի Քոնչիսթորօ դահլիճին մէջ, տեղի կ՝ունենայ Կարտինալական ժողով` որուն ընթացքին պիտի քննարկուին հետեւալ՝ Երանելիներու սրբադասման դատը։
Ժողովը սկիզբ կ՛առնէ Ժամասացութեան աղօթքով զոր կը գլխաւորէ Ֆրանչիսկոս Քահանայապետը։
Երանելիներն են.
- Ճովաննի Անթոնիօ Ֆարինա, Վիչէնցա թեմի եպիսկոպոս եւ հիմանդիր ''Suore Maestre di Santa Dorotea Figlie dei Sacri Cuori'' միաբանութեան։
- Լուտովիկօ Տա Քազորիա, փոքրիկ եղբայրներու միաբանութեան անդամ, հիմանդիրը - ''Էլիզապէթթինէ'' Ֆրանչիսկեան Քոյրերու միաբանութեան։
- Նիքոլա Տա Լոնկոպարտի ­ Օպլաթ միաբանութեան անդամ։
- Քոյր Էուֆրասիա Էլուվաթինկալ՝ ''Մայր Քարմելօ'' Քոյրերու միաբանութեան անդամ։
- Հայր Ամաթօ Ռոնքոնի, Սուրբ Ֆրանչիսկոսի Գ-րդ կարգի միաբանութեան անդամ, հիմնադիրը՝ Սալուտէչոյ քաղաքի ՝աղքատ ուխտաւորներու հիւանդանոցին, որ այժմ կը կոչուի Երանելի Պիոս Ամաթօ Ռոնքոնի հանգստավայր։








All the contents on this site are copyrighted ©.