2014-05-30 09:33:36

ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Հակոբեանն ընդունեց Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս - Պատրիարք Ներսէս Պետրոս ԺԹ-ին


Մայիսի 29-ին ՀՀ սփիւռքի նախարար` Հրանուշ Հակոբեան, ընդունեց Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս - Պատրիարք Ներսէս Պետրոս ԺԹ-ին:
Հանդիպման ընթացքում քննարկուեցին Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ Հայ Կաթողիկէ Եկեղեցու ջանքերի համախմբման, ցեղասպանութեան զոհերի յիշատակի ոգեկոչման միջոցառումների կազմակերպման վերաբերեալ հարցեր: Կարևորուեց ողջ աշխարհում հայ կաթողիկէ համայնքի համախմբումը և Հայոց ցեղասպանութեան ճանաչման և դատապարտման կոչերով մարդկութեանը մշտապէս ականջալուր դարձնելու պահանջը: Առանձնակի կարևորուեց Հռոմի Ֆրանչիսկոս Պապի վերաբերմունքը Հայոց ցեղասպանութեան ճանաչման և դատապարտման հարցում:
Քննարկուեցին նաև Հայ Կաթողիկէ Եկեղեցու թեմերին կից դպրոցներում հայերէնի դասաւանդման, հայեցի դաստիարակության, հոգևորականների պատրաստման, եկեղեցիներում հայալեզու քարոզի և պատարագի մատուցմանը վերաբերող հարցեր:
Նախարար Հակոբեանը Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս - Պատրիարք Ներսէս Պետրոս ԺԹ-ին ներկայացրեց Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխուած սիրիահայերի խնդիրների լուծման ուղղութեամբ` ՀՀ կառավարության կատարած աշխատանքները և բարձր գնահատեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու ներկայացուցիչների ցուցաբերած մեծ աջակցութիունը ծանր կացութեան մեջ գտնուող սիրիահայերին: Ներկայացուեց նաև սիրիահայերի համար,Նոր Հալէպ բնակարանաշինութեան ծրագիրը և կարևորվեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու յետագայ աջակցութիւնը սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանը:








All the contents on this site are copyrighted ©.