2014-03-14 10:36:42

Լոյս տեսաւ Յովհաննէս Սարկաւագ Վարդապետի ,Աղօթագրքի աշխարհաբար թարգմանութիւնը


Գարեգին Բ Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել Հայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցու ԺԱ դարի նշանաւոր հայրերից Յովհաննէս Սարկաւագ Վարդապետի ,Աղօթագրքի աշխարհաբար թարգմանութիւնը:
Ա. Մադոյեանի կողմից թարգմանուած ,Աղօթամատոյցը բաղկացած է 22 միաւոր աղօթքներից, որոնք աչքի են ընկնում խօսքի կատարելութեամբ, յուզական ներգործուն ուժով ու դաւանական ամրութեամբ: Այստեղ ընդգրկուած են զղջացող մարդու հոգեվիճակը ներկայացնող բարոյական ուսուցումներ, որոնք նպաստում են ընթերցողի աղօթքի պնդութեանն ու զօրացմանը:
Աղօթամատոյցի աշխարհաբար հրատարակութիւնը, որ իրականացուել է մեկենասութեամբ Մայր Աթոռի բարերար տիար Գաբրիէլ Չեմպերճեանի, բազմօգուտ աշխատանք է` նախատեսուած ընթերցող լայն հասարակութեան համար:









All the contents on this site are copyrighted ©.