2014-01-11 14:02:59

2014-ին .Հայաստանի Մէջ Զբօսաշրջիկներու Թիւը Մէկ Միլիոնի Հասնելու Հաւանականութիւն Կայ. Հետազօտութիւն


Avenue Consulting Group խորհրդատուական ընկերութեան կանխատեսումներուն համաձայն` օտարերկրեայ զբօսաշրջիկներու թիւը մինչեւ 2014-ի աւարտ տարեկան կը հասնի մօտ մէկ միլիոնի, որ 20 անգամ աւելի է, քան 2000-ի ցուցանիշը: Այս մասին կը յայտնէ Armenpress-ը։
“Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանի զբօսաշրջութեան ոլորտը, որը ՀՀ կառավարութեան կողմից գերակայ ոլորտների շարքին է դասւում, զգալի աճ է գրանցել` տարեկան մօտ 25 տոկոս: Ընդ որում, վերջին 5 տարիների ընթացքում տեղի են ունեցել նաեւ զբօսաշրջութեան ոլորտի որակական փոփոխութիւններ. ստեղծուել են համապատասխան ենթակառուցուածքներ (բարձրակարգ հիւրանոցներ, սննդի սպասարկման ծառայութիւններ), ձեւաւորուել են կայուն գործող զբօսաշրջային երթուղիներ, զարգացել են ծառայութիւնների եւ սպասարկման ոլորտները”,-նշուած է ընկերութեան զեկոյցին մէջ:








All the contents on this site are copyrighted ©.