2013-12-24 11:52:26

ՀՀ Սփիւռքի նախարար տիկին Հրանուշ Յակոբեանի Սուրբ Ծննդեան շնորհաւորագիրը Ռատիովատիկանի Հայկական բաժնի տնօրէնութեան


ՀՀ Սփիւռքի նախարար տիկին Հրանուշ Յակոբեանի Ռատիովատիկանի Հայկական բաժնի տնօրէնութեան ուղղեց հետեւեալ շնորհաւորագիրը`

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ և մաղթում, որ 2014 թվականը լինի կայունության, վերելքների ու բոլոր սպասումների իրականացման տարի:
Թանկագին ազգակիցներ, վստահ եմ, որ 2014 թվականին Ձեր հայանպաստ ու հայրենանվեր գործունեությամբ, Ձեր նվիրումով ու միասնական գործակցությամբ էլ ավելի կզորանա Սփյուռքը, և կյանքի կկոչվեն բազում հայանպաստ ձեռնարկներ:
Համոզված եմ, որ տարբեր ոլորտներում մեր ջանքերը ևս պետք է ուղղորդենք Սիրիայում պատերազմից տուժած մեր հայրենակիցների աջակցությանը և մաղթենք, որպեսզի օր առաջ խաղաղություն տիրի, և սիրիահայությունը վերագտնի իր հոգեկան անդորրը:
Կարծում եմ, որ Նոր տարին կլինի զբոսաշրջության զարգացման բուռն տարի, և Հայրենիք չայցելած յուրաքանչյուր հայ կգա և Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին իր գլուխը կխոնարհի անմեղ զոհերի հիշատակի առջև:
Հայրենիքը կանչում է Ձեզ և սպասում:
Թող աշխարհում խաղաղություն լինի, ու հանդուրժողականությունը համատարած համակի բոլորիս, թող սերն ու երջանկությունն ուղեկցեն ամենքին և ամենուր:
Մաղթում եմ Ձեզ երկարակեցություն, հոգու մշտատև զվարթություն, ոգու զորացում՝ Սփյուռքում իրականացնելու դժվարին, սակայն պատվաբեր ու ազգանպաստ Ձեր առաքելությունը:
Թող գալիք տարին Հայրենիքի և Սփյուռքի համար լինի համազգային նպատակների իրականացման, նվաճումների և նորանոր ձեռքբերումների տարի:
Թող Սուրբ Ծննդյան լույսն առաջնորդի աշխարհասփյուռ հայությանը՝ ի շենացումն Հայոց պետության և զորացումն բովանդակ Սփյուռքի:
Լավագույն մաղթանքներով՝
ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆ








All the contents on this site are copyrighted ©.