2013-09-03 11:15:03

Երեւանում Բացուեց Եւրոպայի Խորհրդի Միջմշակութային Երկխօսութեան Կրօնական Հարթութեան 2013թ-ի Հանդիպումը


Սեպտեմբերի 2-ին Հայաստանի կառավարութեան ընդունելութիւնների տանը Եւրոպայի խորհրդի Նախարարների կոմիտէում Հայաստանի նախաահութեան շրջանակներում տեղի ունեցաւ Եւրոպայի Խորհրդի Միջմշակութային երկխօսութեան կրօնական հարթութեան 2013թ-ի հանդիպումը։
Միջոցառմանը մասնակցում են ԵԽ անդամ երկրները ներկայացնող բարձրաստիճան հոեւորականներ, Հայ Առաքելական եկեղեցու, կաթոլիկ, ուղղափառ եկեղեցիների, մուսուլմանական, յուդայական, բուդդայական դաւանանքների կրօնական առաջնորդներ միջազային եւ հայաստանեան կրօնական եւ հասարակական կազմակերպութիւնների, ԵԽ տարբեր հաստատութիւնների եւ քարտուղարութեան ներկայացուցիչներ։
Հանդիպմանը բացման խօսքով հանդէս եկաւ ԵԽ նախարարների կոմիտէի նախաահ, ՀՀ արտաքին ործերի նախարար Էդուարդ Նալբանդեանը։
Ողջունելով մասնակիցներին՝` նախարար Նալբանդեանը նշեց ,Բազմազանութիւնը Եւրոպայի ուժն է եւ հարստութիւնը, եւ մենք համոզուած ենք, որ միջմշակութային երկխօսութեան միջոցով, ներառեալ դրա կրօնական հարթութեան, եւրոպական, համամարդկային արժէքների տարածումը պէտք է մեր հասարակութիւնների համար լինի առաջնայնութիւն։
Նախարարի խօսքով, Հայաստանը մշտապէս մեծ կարեւորութիւն է տուել միջմշակութային երկխօսութեան կրօնական հարթութեանը եւ պատահական չէ, որ Եւրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչը 2006/2007թթ հանդիսացել է այս թեմայով Նախարարների կոմիտէի առաջին ,խորհրդակցական խմբի նախաահը։
,Երկխօսութեան մշակոյթը եւ այլ մշակոյթները, կրօններն ու աւանդոյթները յարելը միշտ յատուկ է եղել հայ ժողովրդին։ Գտնուելով մշակոյթների եւ կրօնների խաչմերուկում, Հայաստանը դարեր շարունակ բազմաբնոյթ յարաբերութիւններ է զարացրել տարբեր քաղաքակրթութիւնների հետ։ Մեր մշակոյթը հարստացել է այդ շփումներից եւ փոխադարձաբար այն նպաստել է այլ մշակոյթների հարստացմանը։
Այսօր, հայ ժողովրդի երկու երրորդն ապրում է Հայաստանից դուրս։ Լինի դա Ֆրանսիայում թէ Բրազիլիայում, Ռուսաստանում թէ Սինապուրում, Ամերիկայի Միացեալ Նահաններում թէ Եիպտոսում, Լիբանանում թէ Հնդկաստանում, Իրանում թէ Աւստրալիայում, հայերն իրենց մէջ կրում են երկակի ինքնութիւն, նրանք լիովին ինտերուած են իրենց հիւրընկալած երկրների հասարակութիւնում եւ միաժամանակ խորապէս կապուած են մնում իրենց ազային ինքնութեանը։ Այս առումով, նրանք բացառիկ կամուրջ են Հայաստանի եւ մնացեալ աշխարհի միջեւ,- նշեց նախարար Նալբանդեանը։
Յաջողութիւն մաղթելով համաժողովի մասնակիցներին, արտործնախարարն ասաց ,Իմաստուններից մէկն ասել է ,Մարդիկ չափազանց շատ պատէր են կառուցում եւ բաւական քիչ՝` կամուրջներ։ Ես համոզուած եմ, որ քսանմէկերորդ դարում մենք պէտք է միաւորենք մեր բոլոր ջանքերը՝` կամուրջներ կառուցելու, դրանք բազմապատկելու համար - կամուրջներ ժողովուրդների, մշակոյթների, կրօնների, հասարակութիւնների, սերունդների միջեւ։







All the contents on this site are copyrighted ©.