2013-08-10 08:55:42

Համշխարհային երիտասարդաց Օր
Հայր Սեդրակ վարդապետ Խիթարթեանի Վկայակութիւնը


Համշխարհային երիտասարդաց օր 2013թ
Յուլիսի 23-28, Ռիոյ դէ Ժանեյրոյ
Գացէ՛ք, ուրեմն, աշակերտ դարձէք բոլոր ազգերին - Մատթ 28,19


1985 թուականին Յովհաննէս Պօղոս Երկրորդ Քահանայապետի նախաձեռնութեամբ աշխարհի չորս անկիւններից հաւաքուեցին կաթողիկէ երիտասարդները՝ միասին աղօթելու եւ հաւատքն ամրացնելու համար։ Այսօր հաւատի կրողներն ու տարածողները պէտք է լինեն երիտասարդները, եկեղեցին երիտասարդ բարեպաշտների կարիք ունի, եկեղեցին կոչումների կարիք ունի, ուստի շատ կարեւոր է, որ երիտասադները ճանաչեն իրենց հաւատքն ու ապրեն հաւատքի համաձայն։ Համաշխարհային երիտասարդաց օրը դարձաւ աւանդոյթ, որին ամէն անգամ մասակցում են աւելի ու աւելի շատ երիասարդներ։
Այս տարի Ռիոյ դէ Ժանեյրոյում միասին աղօթելու համար հաւաքուել էին մօտ երեք միլիոն երիտասարդներ։ Երիտասարդներ, ովքեր թէեւ խօսում էին տարբեր լեզուներով, տարբեր քաղաքակրթութեան ու մշակոյթի կրողներ էին, տարբեր էին մաշկի գոյնով, բայց հաւաքուել էին մէկ նպատակի համար՝ աղօթելու։ Ինչը եւս մէկ անգամ ապացուցում է, որ եկեղեցին մէկ է, Քրիստոսի անդամներն ենք բոլորս, իսկ եղած բաժանումները ստեղծել ենք մենք՝ առանց հասկանալու, որ մէկ ենք մեր Հօր առաջ։
Համաշխարհային երիտասարդաց օրուան Հայաստանից մասնակցեց վեց երիտասարդ։ Երկար ժամանակ պահանջուեց համապատասխան հովանաւորներին տնելու եւ Հայաատանի մասնակցութիւնը ապահովելու համար։ Սրբազան Ռաֆայէլ Միանասեանի ջանքերով Հայաստանը կարողացաւ իր ներկայացուցիչներն ունենալ Բրազիլիայում։ Քանի որ մասնակցելու իրաւունք ունէին սահմանափակ թուով երիտասարդներ, մեծ աշխատանք տարուեց նաեւ ճիշտ ընտրութիւն կատարելու համար։ Ընտրուած երիտասարդների հետ նախօրօք հոգեւորականները աշխատանք տարան, որպէսզի հասկանան, թէ ինչ է իրենից ներկայացնում Համաշխարհային երիտասարդաց օրը, եւ թէ ինչ է նշանակում միասին աղօթել։
Հայաստանի պատուիրակութիւնը Հայր Սեդրակ վարդապետ Խիթարեանի գլխաւորութեամբ Բարզիլիայ մեկնեց յուլիսի 22-ին։ Նրանց հիւրընկալեցին բրազիլացի ընտանիքները։ Ամէն օր երիտասարդները մասնակցում էին քրիստոնէական վարդապետութեան դասերի, որոնք անցկացնում էին տարբեր երկրներից հրաւիրուած եպիսկոպոսները։ Ամէն օր Սուրբ Պատարագ էր մատուցւում տարբեր լեզուներով։ Ուրբաթ օրը երեք միլիոն երիտասադները Հռոմի Պապի հետ միասին միացան Ճանապարհ Խաչի աղօթքներին։ Կայան առ կայան խաչը իրենց ուսերին էին կրում տարբեր ազգերի, տարբեր երկրների երիտասադները, ովքեր թէեւ իրար չէին հասկանում, բայց հաւատը միաւորել էր, հասկանում էին, որ իրենք են կրելու եւ առաջ տանելու Քրիստոսի խաչն ու Եկեղեցին։
Երիտասարդների համար յատկապէս սպասուած ու ոգեւորող էր Հռոմի Պապի օրհնութիւնը եւ կոչ՝ ուղղուած իրենց՝ դառնալու բոլոր ազգերի աշակերտը։ Յուլիսի 27-ին Հռոմի Պապի հետ միասին երիտաաարդները մասնակցեցին Սուրբ Հաղորդութեան երկրպաութեան։ Իսկ Յուլիսի 28-ին Քահանայապետը Սուրբ Պատարագ մատուցեց եւ յորդորեց գնացէք, ուրեմն, աշակերտ դարձէք բոլոր ազերին Իր ամփոփիչ խօսքում Քահանայապետը առանձնացրեց երեք հիմնական կէտեր՝ Գնացեք, առանց վախի, ծառայեք։ Պատարագից յետոյ Սրբազան Քահանայապետը նշեց, որ յաջորդ հանդիպումը երիտասարդների հետ տեղի է ունենալու 2016 թուականին Լեհաստանում։
Յուլիսի 31-ին հայ երիտասարդները մեկնեցին Սան Պաուլոյ, որտեղ հիւրընկալուեցին Սրբազան Վարդան Պողոսեանին։ Այստեղ Հայր Սեդրակ վարդապետ Խիթարեանը Պատարագ մատուցեց Բրազիլիայի Հայ կաթողիկէ եկեղեցում։
Օոգստոսի երկուսին երիատասարդները վերադարձան Հայաստան։ Իհարկէ շատ դժուար է խօսել տպաւորութիւնների մասին, կամ ամբողջութեամբ ներկայացնել այն ազդեցութիւնը, որ ունեցաւ մասնակցութիւնը Համաշխարհային երիտասարդաց օրուան։ Յատկապէս մեր երիտասարդների համար շատ կարեւոր է տեսնելը, որ եկեղեցին են յաճախում, որ աղօթում են ու խոստովանութեան գնում աշխարհի տարբեր անկիւններում ապրող, սոցիալական տարբեր կարգավիճակներ ունեցող երիտասարդները։ Սա մի ինքնատիպ ապացոյց է, որ եկեղեցին առաջ տանող եւ եկեղեցու յարատեւումն ապահովողը երիտասարդներն են, որոնք թերեւս վաղը այո կ'ասեն իրենց ներքին կանչին ու կոչմանը։ Որպէս կանոն, այս հաւաքից յետոյ տարբեր երկրներում կոչումներ են ծնւում։ Չի բացառւում, որ կոչում ունենանք նաեւ Հայաստանից մասնակցած երիտասարդների խմբում։ Երբ միաբերան աղօթում են տարբեր ազգերի երեք միլիոն երիտասադները, ամէն մէկն իր լեզուով, ստացւում է մէկ աղօթք մէկ լեզուով, որն էլ դառնում հաւատի մարմնացում։
Հայր Սեդրակ վարդապետ Խիթարթեան








All the contents on this site are copyrighted ©.