2013-07-10 10:05:48

Աւարտուեց Եւրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի 14-րդ համագումարը


Յուլիս 8-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում իր աշխատանքներն աւարտեց Եւրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի (ԷԵԿ) 14-րդ համագումարը: Համագումարի ընթացքում ընդունուեց ԷԵԿ նոր կանոնադրութիւնը, անդրադարձ կատարուեց Եւրոպայում ֆինանսական ճգնաժամին, Եւրոպական սոցիալական խառտիային, Մերձաւոր Արեւելքում` յատկապէս Սիրիայում եւ Եգիպտոսում տիրող իրավիճակին, ինչպէս նաեւ Թուրքիայում եւ Հիւսիսային Կիպրոսում կրօնական ազատութիւնների հիմնախնդիրներին:
Համագումարն ընտրեց Եւրոապական Եկեղեցիների Կոնֆերանսի ղեկավար մարմինը, որի կազմում որպէս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ ընտրուեց Տաւուշի թեմի առաջնորդ, Հայաստանի Աստուածաշնչային ընկերութեան գլխաւոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսեանը:
Ժողովի ընթացքում Հայ Եկեղեցու պատուիրակները մասնակցեցին զանազան յանձնախմբերի աշխատանքներին. Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսեանը հինգերորդ աշխատանքային խմբի համակարգողն էր, Մայր Աթոռի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Տ. Յովակիմ եպիսկոպոս Մանուկեանը հասարակական հարցերի յանձնախմբում էր, Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամեանն ընդգծրկուած էր համագումարի պատգամը նախապատրաստող յանձնախմբում, իսկ Մարիաննայ Ապրեսեանը` թեկնածուներ առաջադրող յանձնախմբում:








All the contents on this site are copyrighted ©.