2013-04-15 11:41:04

Իտալիոյ ''Թրիվէնէթօ'' Նահանգի Եպիսկոպոսներու Կանոնական Հնգամեայ Այցը Սուրբ Պետրոսի Յաջորդին։


Թոսքանա նահանգի եպիսկոպոսներու հնգամեայ կանոնական այցելութիւններէն ետք, երկուշաբթի 15 ապրիլին, սկիզբ կ՛առնէ իտալիոյ ''Թրիվէնէթօ'' Նահանգի Եպիսկոպոսներուն կանոնական հնգամեայ այցը Սուրբ Պետրոսի յաջորդին։

''Թրիվէնէթօ'' նահանգը ստորաբաժանուած է երեք մարզերու ''վէնէթօ'', ''ֆրիուլի վենեցեա ճուլիա'' եւ ''թրէնթինօ ալթո ատիճէ'' Մարզերը, որոնք ընդհանուր առմամբ ունին 7.117,979 բնակչութեան ։
''Թրիվէնէթօ'' Նահանգի եպիկոպոսական համահաւաք դասի նախագահն է գերապյածառ ֆրանչէսկօ Մորալիան որ է նաեւ Վենետիկի Պատրիարք։ Նահանգը ունի 15 թեմեր ու 3528 ժողովրդապետութիւններ ուր կը գործեն 6620 քահանաներ եւ 316 մնայուն սարկաւագներ։








All the contents on this site are copyrighted ©.