2013-03-02 13:28:57

Պէյրութի Անարատ Յղութեան Հայ Քոյրերու Միաբանութեան՝ Հռիփսիմեանց Բարձրագոյն Վարժարանի Աշակերտները Այցելեցին Զմմառու Վանք


Հռիփսիմեանց Բարձրագոյն վարժարանի միջնակարգի 7-րդ և 8-րդ դասարանի 45 աշակերտ-աշակերտուհիներ, ուրբաթ 1 Մարտի՝ առաւօտեան, այցելեցին Զմմառու Վանքի եկեղեցին, մատուռը, պատմական թանգարանը, մատենադարանը և գինեմառանը: Ապա ուղղուեցան դէպի Կղերանոց, ուր Գերյ. Հ. Անդրանիկ Ծ.Վրդ. Կռանեան և Տէր Ղազար Սրկ. Պետրոսեան խօսեցան կղերիկոսներու կեանքին մասին։ Այս առթիւ կղերանոցի աշակերտ՝ Գրիգոր Պօյաճեան, իր կոչումին մասին վկայութիւն տուաւ:








All the contents on this site are copyrighted ©.