2013-02-16 12:56:00

Պենետիկտոս ԺԶ Սրբազան Քահանայապետի Գործունէութիւնը։


Շաբաթ 16 փետրուար 2013-ի առաւօտեան ժամը 11-ին, Պենետիկտոս ԺԶ Սրբազան Քահանայապետը իր գրասենեակի մէջ ընդունեց Կուաթեմալայի Նախագահ` Տիար Օթթօ ֆերնանտօ Բերեզ Մոլինա։ Իսկ յետ միջօրէի ժամը 6-ին ընդունեց Իտալիոյ վարչապետ Տիար Մարիօ Մոնթի։
Նորին Սրբութիւնը ապա ընդունեց Իտալիոյ Լոմպարտիա մարզի թեմերու եպիսկոպոսները որոնք հռոմ ժամանած են իերնց հնգամեայ կանոնական այցելութիւնը կատարելու սուրբ Պետրոսի յաջորդին։ Նշենք որ Լոմպարտիայի եկեղեցական մարզին մաս կը կազմեն հետեւեալ 10 թեմերը. Միլանօ, Պէրկամօ, Պրէշա, Գոմօ, Գրէմա, Գրէմոնա, Լոտի, Մանթովա, Բավիա եւ Վիճէվանօ։
Լոմպարտիա մարզը ունի 23,863 քմ. քառակուսի տարածք եւ 9.719,520 բնակիչ։ Լոմպարտիայի եկեղեցական մարզի եպիսկոպոսական համահաւաք դասի նախագահն է, Կարդինալ Անճէլօ Սքոլան որ է նաեւ Միլանոյի Արքեպիսկոպոս։ Լոմպարտիայի մարզը ունի 3.065 ժողովրդապետութիւններ, 6463 կուսակրօն քահանաներ եւ 238 սարկաւագներ։








All the contents on this site are copyrighted ©.